Thursday, 25 04 2024
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

Ռուսները «ղումար» են խաղում Հայաստանում

Հայաստանի հանրությունը ենթագիտակցորեն դադարել է Ռուսաստանին ռազմավարական դաշնակից և անվտանգության երաշխավոր ընկալել ու համարում է, որ մենք ունենք լիովին տարբեր շահեր, և հետևաբար ոչ մի արտառոց բան չկա, եթե ռուսներն ասում են այն, ինչ բոլորը, առանց Հայաստանի մասին մտածելու: Մյուսն այն է, որ եթե Հայաստանի հասարակությունը ենթագիտակցորեն չի դադարել ռուսներին որպես դաշնակից ու երաշխավոր ընկալել, ապա դադարել է ընկալել ինքն իրեն, ինքն իր պետությունը, դադարել է արժանապատվությունը ընկալել՝ սեփական արժանապատվությունը, ու այդ իսկ պատճառով արդեն ոչ մի բան չի պահանջում իր դաշնակցից` փոխարենը պատրաստ լինելով նրան տալ առաջին իսկ պահանջվածը:

Իհարկե, ցանկալի կլիներ, որ գործ ունենայինք առաջին տարբերակի հետ: Մեղմ ասած` չարյաց փոքրագույնը կլինի, որ դե յուրե լինելով դաշնակիցներ, Հայաստանի հասարակությունը դե ֆակտո վաղուց հասկացած լինի, որ Ռուսաստանն իրականում ոչ մի ռազմավարական դաշնակից էլ չէ, ու այն ավելի դաշնակից չէ, քան ԱՄՆ-ը կամ Եվրոպան, քան նույնիսկ Իրանը: Ռուսաստանը Հայաստանի պահի դաշնակիցն է, վիճակախաղային դաշնակիցը և եթե տվյալ պահին նրան պետք լինի, ապա կապահովի Հայաստանի անվտանգությունը, իսկ եթե ոչ, ապա Ռուսաստանը Հայաստանի անվտանգությունը կհանի միջազգային կամ առնվազն տարածաշրջանային աճուրդի, ինչպես արել է տարբեր պատմական ժամանակահատվածներում: Եվ լավ է, որ գոնե այժմ, Հայաստանի հասարակությունը գոնե ենթագիտակցորեն հասկացել է այդ իրավիճակն ու այլևս ձերբազատվել Ռուսաստանի հանդեպ պատրանքային ընկալումներից: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ հաջորդ փուլում արդեն Հայաստանի հասարակությունը կսկսի արձագանքների մակարդակով դրսևորել իր մոտ ընկալումների փոփոխությունը, այսինքն` դրանք կհասնեն արդեն գիտակցության:

Վատթարն, իհարկե, այն է, որ Հայաստանում շարունակում է նկատվել միջազգային սուբյեկտության հարցում, քաղաքական սուբյեկտության հարցում արժանապատվության ընկալման դեֆիցիտը: Սա, իհարկե, ունի տարբեր ակունքներ և պայմանավորված է, անշուշտ, պատմական բարդույթներով, երբ ազգը կամ ժողովուրդը, չվստահելով սեփական ուժերին, սեփական կառույցներին և ինստիտուտներին, անգամ արժանապատվության գնով անվտանգություն ու պաշտպանություն է ակնկալում որևէ այլ երկրից` հանդուրժելով այդ երկրի քաղաքական կամայականությունները, հանդուրժելով իր արժանապատվության հաշվին կատարվող քայլերը, միայն թե չբարկացնի այդ միակ հույսին ու ապավենին:

Սա, իհարկե, լրջագույն խնդիր է, որի հաղթահարումը անկասկած չափազանց բարդ է: Այդ հասարակությունը, այդ բարդույթներով և մտածողությամբ հասարակությունը չի կարող սեփական երկիր կառուցել, որովհետև նա չի հավատում սեփական ուժերին: Դա բերում է նաև ներքին բազմաթիվ կատակլիզմների, հանդիսանալով ներկայիս իշխող համակարգի գոյության հասարակական հիմքերի ձևավորման պատճառներից մեկը: Այսինքն` այստեղ միայն Հայաստանի և Ռուսաստանի հարաբերության մասին չէ խոսքը, դրա վերաբերյալ կամ Ռուսաստանի հանդեպ, կամ ընդհանրապես դաշնակից պետության, դաշնակից հասկացության հանդեպ հասարակական վերաբերմունքի մասին չէ խոսքը:

Խոսքն այստեղ ընդհանրապես հանրային մտակերտվածքի, հոգեկերտվածքի մասին է, որը բերում է մի շարք ներքին ու արտաքին խնդիրների: Հայաստանի հասարակության մի շարք շրջանակներ, որոնց թիվը, դժբախտաբար, շատ ավելի մեծ է, քան կարելի է պատկերացնել, իրենց ազատ են համարում սեփական երկրի ճակատագրի հանդեպ, որևէ կերպ պարտավորված չեն համարում այդ ճակատագրի առողջացման, փոփոխման հանդեպ, ու բնական է, որ նրանք իրենց երկրի հանդեպ որևէ պարտավորություն չեն տեսնում նաև դաշնակից հռչակված պետության մոտ:

Այստեղ մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ հասարակական-քաղաքական այս պահվածքը նկուղում չէ, այլ աշխարհի աչքի առաջ: Կարելի է պատկերացնել, թե ինչ վերաբերմունք է ձևավորվում հայկական հանրույթի մասին այդ ամենից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում