Friday, 19 04 2024
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին

«Հայաստանը սպասվող վնասները պետք է փոխհատուցի հնարավոր օգուտներով». Խաչատուր Սուքիասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սիլ կոնցեռնի» հիմնադիր, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

– Պարոն Սուքիասյան, Ձեր կարծիքով` ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի տնտեության նկատմամբ սահմանված պատժամիջոցներն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա:

– Ռուսաստանը խնդիրներ է հայտնաբերել եվրոպական երկրներից որոշ սննդամթերքի` բանջարեղենի, մրգի ներկրման հետ կապված: Սա պետք է ակնարկ համարել, որ մեր մասնագիտական կառույցները` Գյուղատնտեսության նախարարությունն ու մյուսները արագ կողմնորոշվեն և դրա փոխարեն հնարավորինս շատ հայկական ապրանք արտահանեն Ռուսաստանի շուկա:

– Այսինքն` Հայաստանն անգամ կարող է օգտվե՞լ այս իրավիճակից և ընդլայնվե՞լ ռուսական շուկայում:

– Ես չեմ կարծում, որ ժամանակավոր օգուտները ինստիտուցոնալ են, բայց միևնույն ժամանակ հնարավոր է, որ այդ ծավալների արդյունքում մենք իրոք ձեռք բերենք ինստիտուցիոնալ կառույցներ, որոնք մասնագիտանան և կարողանան արտահանում կազմակերպել: Արտահանումը շատ բարդ հատված է, և անհրաժեշտ է, որ այդ ոլորտի կառույցները կարողանան դառնալ շուկայական, իրացնող կառույցներ: ՌԴ-ում ստեղծված այս իրավիճակում հնարավոր է Հայաստանը մի բաղադրիչով օգտվի, բայց մյուս բաղադրիչներով էլ կորցնի: Բայց պետք է ուսումնասիրել, թե դրանք ո՞ր բաղադրիչներն են, ի՞նչ գործընթացներ կգնան, ի՞նչ կարգի պատժամիջոցներ կլինեն: Եվ արդյո՞ք այդ պատժամիջոցները երկար ժամանակ կպահպանվեն: Իսկ Հայաստանը բոլոր բնագավառներում էլ մեծ ծավալների չի տիրապետում, այդ պատճառով չեմ կարծում, թե մեծ կորուստներ կունենանք:

– Հնարավոր կլինի՞ սպասվող վնասները փոխհատուցել Ձեր նշած հնարավոր օգուտներով` ռուսական շուկայում ընդլայնվելով:

– Միանշանակ: Պետք է հետևողական լինենք, ամեն օր հետևենք, թե ինչ է կատարվում: Մեր պետական մարմինները պետք է շատ լավ ուսումնասիրեն պատժամիջոցների հետ կապված հայտարարությունները, հասկանան, պատկերացնեն իրավիճակը: Բացի այդ, մենք ապագայում պետք է լինենք Եվրասիական տնտեսական միության կամ Մաքսային միության անդամ: Պետք է նկատի ունենալ, թե այս շրջանակներում միջպետական ինչ համաձայնություններ են տեղի ունենում: Պետական մարմինները պետք է վերլուծեն և ուղղորդեն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող մեր բազմազան կառույցներին: Նկատի ունեմ տարբեր բնագավառներում, տարբեր ոլորտներում, տարբեր գյուղերում հայտնի կամ ոչ հայտնի կառույցներին, որոնք կարողանում են ինչ-որ բան անել:

– Դուք մեր իշխանությունների կողմից նկատո՞ւմ եք այդ հետևողականությունը: Չէ՞ որ այդ պատժամիջոցները կամ գոնե դրանց մասին հայտարարությունները արդեն մի քանի ամիս է, ինչ հնչում են: Պատկան մարմիններն այս ընթացքում պետք է ինչ-որ վերլուծություն արած լինեին:

– Ես իշխանությունների հետ ոչ մի առնչություն չունեմ և հայտարարություններ չեմ լսել, բայց չգիտեմ էլ թե ներքին կարգով ինչ պայմանավորվածություններ ունեն, ինչ են մտածում կամ ինչ են ուզում անել: Բայց, մեծ հաշվով, հասկանում եմ, որ այդ կարգի արհեստավարժություն, խորքային պատկերացում կամ ցանկություն չկա, որ այդ ուղղությամբ որոշակի քայլեր կատարեն, որոնք ստեղծված իրավիճակում դրական արդյունքներ կբերեն:

– Արևմուտքի պատժամիջոցները տարածվում են ռուսական այնպիսի բանկերի վրա, որոնցից երկուսը` «ՎՏԲ» բանկը և «Գազպրոմբանկը» ներկայացված են Հայաստանում: Ձեր կարծիքով` այդ պատժամիջոցները Հայաստանում այդ բանկերի վրա ի՞նչ բացասական ազդեցություն կարող են ունենալ:

– Ո՛չ: Բացառված է: Ես ուզում եմ հիշեցնել, որ ՌԴ-ում կա ավելի քան 800 բանկ: Պատժամիջոցները վերաբերում են ընդամենը 4-5 բանկի, որոնց հսկիչ փաթեթը պատկանում է պետությանը: Ռուսներն այդ ինչու պետք է իրենց կողքը գտնվող 800 բանկերը թողած` Հայաստանի բանկերի միջոցով գործարքներ անեն: 800 բանկ կա, որոնք նույն իրավունքներն ունեն, նույն արտոնագրերն ունեն, միջազգային հայտնի բանկերի հետ աշխատում են, ինչու պիտի գան հայկական բանկերի հետ աշխատեն: Իմ կարծիքով` այդ բանկերի վրա արգելք դնելով` ԱՄՆ-ը անգամ բավականին մեծ օգուտ է տալիս Ռուսաստանին: Գիտեք` ինչո՞ւ: Որովհետև պետական բանկերը ցանկացած երկրում անքան էլ արդյունավետ չեն գործում: Իսկ երբ դրանց նկատմամբ խստություն է կիրառվում բավականին մեծ թվով իրավաբանական ու ֆիզիկական անձինք տեղափոխվում են կոմերցիոն, առևտրային բանկեր: Դրանց ծավալները մեծանում և ավելի ինստիտուցիոնալ են դառնում: Իսկ դրանք պետական կառույցների հետ ավելի արդյունավետ են աշխատում:

– Բայց «Գազպրոմբանկը» և «ՎՏԲ» բանկը Հայաստանում ներկայացված են և խոշոր ծրագրեր են իրականացնում: «ՎՏԲ» բանկը Թեղուտի 200 մլն դոլարանոց ծրագիրն է իրականացնում, իսկ «Գազպրոմբանկը» մեր երկրում բավականին լայն ընդգրկում ունի` սպասարկում է էներգետիկ ոլորտում ռուսական ընկերություններին:

– Եթե ինչ-որ մի խնդիր առաջանա, այդ կառույցները կսպասարկվեն այլ բանկի կողմից: Բայց ես չեմ կարծում, որ Ռուսաստանում ստեղծված իրավիճակը տեղափոխվի հայկական իրականություն: Հայաստանում ովքեր գազ են օգտագործում, որպես ֆիզիկական անձ վճարում են «Գազպրոմ» ընկերությանը: Կան նաև իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույցներ, որոնք նույնպես գազից օգտվում են տարբեր` էլեկտրաէներգիա արտադրելու, ջեռուցում ապահովելու և այլ նպատակներով, ու նույնպես վճարում են «Գազպրոմ» ընկերությանը: Ես չեմ կարծում, որ Հայաստանի քաղաքացիները կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույցները ինչ-որ խնդիրներ ունենան: Նույն կերպ նաև եվրոպական կառույցներն են օգտվում «Գազպրոմի» գազից:

– Փաստորեն, Դուք չեք կարծում, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները բացասական մեծ ազդեցություն կունենան Հայաստանի վրա:

– Կրկնում եմ` խոսքը ավելի քան 800 բանկից ընդամենը 4-5-ի մասին է: Հիշո՞ւմ եք, երբ Արևմուտքը պատժամիջոցներ էր կիրառում Իրանի նկատմամբ:

 – Այո՛: Հայաստանում գործում էր իրանական «Մելաթ» բանկը, որը տուժեց այդ պատժամիջոցներից:

– Բայց ոչ մի հարցում Հայաստանը չտուժեց: Մենք հարևան պետություն ենք, ինչ-որ սահմաններ դրվեցին, որ դրանցից վեր չի կարելի անցնել: Ամերիկյան պետական մարմինները վերահսկում էին դոլարի շարժը, եթե Իրանի նկատմամբ ինչ-որ բան էլ հայտնաբերվում էր, ապա համապատասխան ծրագիրն այն ուսումնասիրում և ուղարկում էր սև արկղ: Հարաբերությունների ինչ-որ ձևաչափ էր ընտրված: Եվ այդ ձևաչափը պատկերացնելով՝ այն բանկերը, որոնք օրենքի շրջանակում են գործում և կատարում իրենց պարտավորությունները, ոչ մի խնդիր չեն ունենա:

 – Ռուսաստանի տնտեսությունը վատ օրեր է ապրում, այդ պատժամիջոցների արդյունքում ավելի կբարդանա իրավիճակը: Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան, չե՞ք կարծում, որ այդ երկրի տնտեսության ծանր իրավիճակը վատ անդրադարձ կունենա նրանց աշխատանքի վրա, կպակասեն նրանց աշխատած գումարները, և Հայաստան քիչ տրանսֆերտներ կհասնեն:

– Միգուցե կվատանան, ես դեմ չեմ, բայց ես դեռ չեմ կարող գնահատական տալ, որովհետև չգիտենք, թե այդ պատժամիջոցներն ինչ խորությամբ կիրականացվեն: Բայց մեկ ուրիշ խնդիր էլ կա, ՌԴ վարչապետը հայտարարեց, որ բոլոր պետական ձեռնարկությունները պետք է Ռուսաստանում արտադրված մեքենաներ ձեռք բերեն, և արգելվեց դրսից մեքենա ներմուծելը: Դա ոչ մի խնդիր չի առաջացնում Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, որովհետև ինքը իր ներքին օգտագործման հետ կապված խնդիր է առաջ քաշում: Նա չասաց, որ մասնավորին էլ է արգելում, որովհետև դրա իրավունքը չունի: Բայց քանի որ ինքը որպես պետություն նույնպես դրսից մեքենաներ է ձեռք բերում, իսկ Ռուսաստանում պետական մասնակցությունը, պետական կառույցների առկայությունը բավականին մեծ է, հետևաբար խնդիրներ են առաջացել այն դիլերների համար, ովքեր ներմուծում էին: Տարբեր գործիքներ են կիրառվում, որոնք կարող են պաշտպանել ՌԴ տնտեսությունը: Եվ ճիշտ կազմակերպման դեպքում կորուստները փոքր կլինեն:

– Այդպիսով Ռուսաստանը կդառնա փակ, ինքնաբավ տնտեսություն, ինչպես Խորհրդային Միության ժամանակ էր:

 – Չեմ կարծում, որ այդ աստիճան կխորանա իրավիճակը: Նման նախադրյալներ չեն երևում, որ փակ լինի, սակայն կձգտի առավելապես սպառել իր արտադրանքը: Ինչպես վերջին 7-8 տարիների ընթացքում Իրանում տեղի ունեցավ տեխնիկական վերազինում` իրենց հնարավորությունների շրջանակում, և դա տեխնիկական առաջընթաց գրանցեց: Իհարկե, այդ երկրի մակարդակը ես չեմ համեմատի միջազգային մակարդակի հետ, բայց իրենց կարիքների համար ինչ-որ մակարդակի ինժեներական, գիտական առաջընթաց ապահովեցին, որը կախված չի եղել այլ երկրներից, ընդամենը այլ որակի նմանեցրած հնարավորություններ են ստացել: Ես չեմ կարծում, որ ՌԴ-ն էլ նույն հարթակ կտեղափոխվի: Ավելի շուտ ես կարծում եմ՝ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք կբերեն, ինչ-որ զիջումների կգնան, որովհետև դա կարող է համաշխարհային կամ տարածաշրջանային տնտեսական լուրջ խնդիրներ առաջացնել: Նման խնդիրները երկուստեք են լինում: Երբ մամուլին հետևում եմ, տեսնում եմ, որ նրանք էլ գործիքներ ունեն նախապատրաստած: Այո՛, միջազգային գործիքները ավելի հզոր են, դրանց տված վնասը ավելի մեծ կլինի: Բայց մյուս կողմից էլ` Ռուսաստանը վերջին ժամանակներում բավականին մեծ ինտեգրում ուներ համաշխարհային տնտեսությանը՝ 27 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն ԱՄՆ հետ ունի, 400 մլրդ դոլարի` Եվրոպայի հետ: Սա շատ լուրջ ծավալ է, իսկ դրա խարխլման արդյունքում պատկերացնում եք` ինչ կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում