Friday, 09 12 2022
02:06
Մունդիալ-2022. Արգենտինան` կիսաեզրափակչում է
Ռուսաստանը պատժամիջոցների ցանկում ներառել է Կանադայի 200 քաղաքացու. ТАСС
00:45
ԱՄՆ-ը 275 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
00:30
Ձերբակալվել է Եվրախորհրդարանի փոխնախագահը․ AFP
Ավտովթար Արշակունյաց պողոտայում. Նիվան բարձրացել ու հայտնվել է Mercedes-ի առջևի հատվածում
Երևանում բախվել են թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը, կան վիրավորներ
Նախագահը ներկա է գտնվել «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանում» խորագրով գիտաժողովին
Պուտինը հորդորել է միայն իրեն հավատալ
Պաշտոնանկություն՝ նախագահի աշխատակազմում
23:00
Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինային ռազմական օգնության մասին համաձայնագիրը
Աղվանի-Տաթև միջպետական ճանապարհահատվածում 270 կուտակված բեռնատար կա
22:30
ՌԴ ու ԱՄՆ ներկայացուցիչները Ստամբուլում կայացած հանդիպմանը Ուկրաինային չեն անդրադարձել
Արևմուտքի մեկնած ձեռքը մերժելը մեծ վնաս կհասցնի ՀՀ պաշտպանական և անվտանգային խնդիրներին
Հերթական ողբերգական դեպքը՝ Երևանի «Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:00
Ֆանտաստիկ. Խորվաթիան ծնկի է բերում Բրազիլիային
ՀՀ-ն Սաուդյան Արաբիայի հետ պետք է խորացնի հարաբերությունները. արաբների համար վստահելի գործընկեր ենք
22:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
21:52
Պերուի հեռացված նախագահը քաղապաստան է խնդրել Մեքսիկայից
«Հայաստանը մեր դաշնակիցն է»․ սուտ, որ հնչում է Շոյգուի շուրթերից
21:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ԿԸՀ անդամների նկատմամբ
21:20
Ռուսաստանն ու Հնդկաստանը առևտրաշրջանառության ընդլայնման պատրաստակամություն են հայտնել
21:10
Գերմանիայում հեղաշրջման փորձից հետո Բունդեսթագում որոշել են վերանայել անվտանգության միջոցառումները
21:00
Նեթանյահուն Իսրայելի նախագահից խնդրել է իրեն ավելի երկար ժամանակ տալ կառավարություն ձևավորելու համար
Վրաստանն էլեկտրագեներատորներ կգնի և կուղարկի Ուկրաինա
20:40
Լեհաստանում ձերբակալել են տարբեր երկրների քաղաքացիների, որոնք ապօրինի կերպով ԵՄ տարածք միգրանտների էին տեղափոխում
20:30
Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան համաձայնության են եկել նոր սերնդի կործանիչի համատեղ մշակման շուրջ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի իռլանդացի մասնակիցը շատ է սիրել Հայաստանը. BBC
20:00
Բաց դռներն առջևում են․․․

«Կուզենայի, որ նախագահն ասեր, թե մենք ինչ վիճակում ենք». Ստեփան Մարգարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

– Պարոն Մարգարյան, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ի՞նքն էր նախաձեռնել ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումը, թե՞ դուք էիք նրան հանդիպման հրավիրել:

– Պաշտպանության նախարարի հետ հանդիպումն իր նախաձեռնությամբ էր: Կարծում եմ, որ շատ ճիշտ և ընդունելի նախաձեռնություն էր: Մենք պայմանավորվեցինք, որ հաճախակի կանենք նման հանդիպում: Նման իրավիճակներում ամեն մեկն իր անելիքն ունի: Ես համարում եմ, որ բանակը հրաշալի կատարում է իր պարտավորությունները, և քաղաքական ուժերը ևս այստեղ ունեն իրենց անելիքները: Հասարակությունը նույնպես անելիք ունի: Քաղաքական ուժերն այստեղ նվազագույնը կարող են հանդես գալ որպես բանակ-հասարակություն կապի միջնորդ և ներկայացնեն իրենց տեսակետները: Եվ ես սա համարում եմ շատ կարևոր հանդիպում:

– Ս. Օհանյանն ի՞նչ էր ակնկալում խմբակցություններից՝ քաղաքական աջակցությո՞ւն, թե՞ պարզապես իրավիճակն էր ներկայացնում:

– Ես ենթադրում եմ՝ և այն, և այն: Բանակը միշտ հասարակության աջակցության կարիքն ունի, և միշտ ասել եմ, որ հասարակության հետ կապը պետք է քաղաքական ուժերը, հասարակական կառույցներն ապահովեն: Նախարարը գտնում էր, որ նման պարագայում միասնաբար հանդես գալու խնդիրը շատ կարևոր է: Դա շատ ճիշտ է, բոլորս ընդունում ենք, և դա երբեք կասկածի տակ չի եղել: Բոլոր հարցերից զատ, եթե խնդիրը բանակին կամ պետության անվտանգությանն է վերաբերում, ես գտնում եմ, որ քաղաքական ուժերը պետք է միասնաբար հանդես գան: Բոլորը հավաստիացրեցին, որ այս պարագայում բանակի կողքին են, և անվտանգության համար ամեն ինչ անող են:

– Իսկապե՞ս սահմանին իրավիճակը շատ լուրջ է: Պատերազմական կամ նախապատերազմական իրավիճա՞կ է:

– Ես կարծում եմ, որ սահմանին վիճակը մի քիչ ավելի ակտիվ է: Ցանկացած պարագայում սահմանն այն տեղն է, որտեղ իրավիճակը միշտ լուրջ է: Պատերազմ կամ նախապատերազմ` դա գնահատականի խնդիր է, ես կարծում եմ, որ իրավիճակը մի քիչ ավելի սուր է, քան սովորական պայմաններում է: Եվ, անշուշտ, զգոնության ու պատրաստ լինելու խնդիր ունենք: Չեմ կարծում, որ վաղը պատերազմ է լինելու, բայց սահմանը բարձիթողի լինելու իրավունք չունի, և բանակն իր գործն անում է ու ճիշտ է անում:

– Ձեր կարծիքով` Ադրբեջանն ինչո՞ւ է հրահրում այս դիվերսիոն գործողությունները: Քաղաքական ինչ-որ նպատակնե՞ր է հետապնդում, թե ի վերջո` պատերազմը վերսկսելու ցանկություն ունի:

– Եթե Ադրբեջանը գտավ, որ պատրաստ է, պատերազմը կսկսի: Պատերազմ սկսում են այն ժամանակ, երբ իրենց համարում են կատարյալ պատրաստ, իսկ դիմացինին՝ կատարյալ անպատրաստ: Եթե ինքը համոզվեց, որ մարսում է ամեն ինչ և կարող է մի հարվածով հաղթել, կսկսի պատերազմը: Ինչու պիտի չսկսի: Իսկ թե ինչու է հիմա անում, անշուշտ կան և՛ քաղաքական, և՛ զոնդաժային խնդիրներ: Կարծում եմ, որ քաղաքական խնդիրն այն է, որ ինքը կարծում է, թե ավելի դիվիդենտներ շահելու համար իր համար լավ պահ է, որովհետև Հայաստանը կարծես թե միջազգային կազմակերպություններում դիրքերի թուլացում ունի: Միջազգային կազմակերպություններում մեր դիրքերի, մեր հեղինակության հետ կապված խնդիր ունենք, և Ադրբեջանն ուզում է դա օգտագործել նվազագույնը քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու համար:

– Ադրբեջանի կողմից կատարվող դիվեսիոն գործողությունների առաջին օրերին կարծիքներ էին հնչում, թե հայկական կողմը համարժեք հակահարված չի տալիս: Ձեր կարծիքով` այժմ հակահարվածը համարժե՞ք է, թե՞ ոչ:

– Ճիշտն ասած` դա հարաբերական է, ես չեմ կարծում, որ մենք նման գործողությունների արդյունքում «տակ ենք մնում», բայց դա այն տեղեկատվությունը չէ, որի մասին մանրամասն խոսենք: Ես կարծում եմ, որ բանակն իր դերը կատարում է: Այստեղ մենք, իհարկե, և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական ասպարեզում ուժեղանալու, հզորանալու խնդիր ունենք: Եթե բանակի թիկունքում չեղավ դիվանագիտությունը, որևէ բան չի ստացվի: Բայց եթե այս ամենն ապահովվում է միասնաբար, ապա սա գրեթե բացառում է պատերազմի հավանականությունը: Այսինքն` եթե մենք ուզում ենք խուսափել պատերազմից, ապա բանակի հետ միասին մենք հաջողությունները պետք է արձանագրենք նաև դիվանագիտական, արտաքին քաղաքական հարթությունում, միջազգային կազմակերպություններում ունեցած հեղինակությունների աճով: Սա շատ կարևոր է:

 – Դուք հայտարարել էիք, թե Սերժ Սարգսյանը պետք է խոսի: Ի՞նչ պետք է ասեր նա այս իրավիճակում, որ չի ասում, կամ ի՞նչ պետք է աներ:

– Ես նորից համոզված եմ, որ ՀՀ նախագահն այս պայմաններում ժողովրդի հետ խոսելու խնդիր ունի: Հասարակությունը պիտի իմանա, թե ինչ է սպասվում իրեն, հակառակ պարագայում կարող է խուճապ տարածվել: Հասարակությունն ամեն օր լսում է, որ կրակում են, հարձակվում են, կարող է մի քիչ այլ տրամադրություններ առաջանան, և միակ անձը, միակ պաշտոնյան, որ պետք է այդ ամենի մասին խոսի, դա ՀՀ նախագահն է:

– Ուրեմն ՀՀ նախագահի պահվածքը համարժեք չէ՞ գոյություն ունեցող իրավիճակին:

– Ես կուզենայի, որ նա խոսեր հասարակության հետ: Ես կուզենայի, որ նա ասեր, թե մենք ինչ վիճակում ենք: Բանակը, երկրի անվտանգությունն ինչ վիճակում են, և հասարակությունն ինչ կարող է ակնկալել: Սուր պայմաններում միայն նախագահն է խոսում, դա ընդունված կարգ է, դա անհրաժեշտություն է և միջազգային ընդունված պրակտիկա է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում