Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

«Սահմանային լարվածությունը գալիս է գերտերությունների գլոբալ հակամարտությունից». ՀՀ պաշտպանության նախկին նախարար

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը համոզված է, որ Հայաստանի ու Ղարաբաղի սահմաններում Ադրբեջանի բանակի հետ միջադեպերը կապ ունեն Ուկրաինայի ներկա իրավիճակի ու Ռուսաստան-Արևմուտք գլոբալ հակամարտության հետ: Ներկայացնում ենք «Առաջին լրատվական» զրույցը  ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

– Պարոն Հարությունյան, կխնդրեի` որպես պաշտպանության նախկին նախարար գնահատեիք, թե սահմանային գոտում առկա լարված իրավիճակը կարո՞ղ է վերածվել պատերազմի, քանի որ արդեն նման խոսակցություններ կան:

– Այո՜, վիճակը շատ լարված է, եթե համեմատենք նախկին ժամանակների հետ, այսպիսի լարվածություն չի եղել, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ քիչ հավանական եմ համարում, որ սա վերածվի պատերազմի: Սա պետք է դիտել ընդհանուր համաշխարհային լարվածության կոնտեքստում և կապել Ուկրաինայի իրավիճակի ու Ռուսաստան-Արևմուտք գլոբալ հակամարտության հետ:

Ուզում եք ասել՝ սահմանային լարվածությունը կապված է գերտերությունների շահերի հե՞տ:

– Այո՜, այո՜: Սա տեղական լարվածություն չի: Սահմանային լարվածությունը գալիս է գերտերությունների գլոբալ հակամարտությունից: Օգտագործվում է տարածաշրջանում այս հակամարտությունը, որպեսզի Ռուսաստանը շեղվի իր հիմնական խնդրից Ուկրաինայում: Ռուսաստանի շահերից չի բխում այսօր որևէ մի հակամարտություն իր սահմաններում: Նույնը կարելի է ասել թե՜ Ուկրաինայի, թե՜ Ղարաբաղի մասով:

– Սակայն Ղարաբաղն այդքան էլ Ռուսաստանի սահմանին մոտ չէ:

– Չէ՜, Ադրբեջանը սահման ունի (Ռուսաստանի հետ.- Մ.Խ.): Մենք Հայաստանի տեսանկյունից չպիտի նայենք այդ հարցին: Եթե Ադրբեջանը սկսում է պատերազմ, դա մոտենում է Ռուսաստանի սահմանին:

– Ձեր կարծիքով` այս իրավիճակը ե՞րբ կհանդարտվի և ե՞րբ ամեն ինչ կավարտվի:

– Ես ասացի, որ իրավիճակը արհեստական է թեժացվում: Նաև Ադրբեջանի շահերից է սա բխում, որ սահմաններում լարվածություն պահի և փորձի խուճապի մատնել Հայաստանի բնակչությանը: Սա բխում է Ադրբեջանի շահերից: Այսօր և՜ Ղարաբաղի, և՜ Հայաստանի հայկական բանակը շատ հստակ, շատ պրոֆեսիոնալ ձևով պատասխանում է ադրբեջանական պրովոկացիաներին: Լարվածությունը կավարտվի այն ժամանակ, երբ իրենք կզգան, որ որևէ հաջողության չեն հասնելու: Իսկ ես համոզված եմ դրա մեջ:

– Ի՞նչ սպասելիքներ կան Սոչիում Սարգսյան-Ալիև հանդիպումից: Ձեր կարծիքով` ի՞նչ կփոխի այդ հանդիպումը:

– Միայն այն, որ այդ հանդիպումը կազմակերպում է Ռուսաստանը, խոսում է այն մասին, որ Ռուսաստանը հիմա փորձում է ամեն ինչ անել, որ այս միջադեպերը չվերածվեն պատերազմի, որովհետև միայն Ռուսաստանն է շահագրգռված այսօր, որ տարածաշրջանում չլինի պատերազմ:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում