Tuesday, 16 04 2024
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում

Աղվան Հովսեփյան-Գևորգ Կոստանյան հակամարտությունը սկսված է

Հայտնի է, որ նորաստեղծ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն ու Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը բավական լուրջ տարաձայնություններ ունեն, և նրանց հարաբերությունները երբեք էլ բարիդրացիական չեն եղել: Գլխավոր դատախազ նշանակվելուց հետո Կոստանյանը մեկ անգամ չէ, որ քար է նետել Հովսեփյանի բոստանը: Հենց միայն իր վերջին ասուլիսի ժամանակ Կոստանյանը Հովսեփյանին ոչ բացահայտ, սակայն մեղադրեց համակարգային կոռուպցիայի մեջ՝ հայտարարելով, որ ճիշտ է, նախկինում եղել է համակարգային կոռուպցիա, շատ դատախազներ իրենց աշխատանքը չեն պատկերացրել առանց կաշառքի, բայց այսուհետ համակարգային կոռուպցիան կբացառվի, իսկ կոռուպցիայի առանձին դրսևորումներ խստագույնս կպատժվեն:

Կոստանյանը նաև հայտարարեց, որ իր պաշտոնավարման ժամանակ այլևս ոչ մի անմեղ մարդ պատասխանատվության չի ենթարկվի՝ ևս մեկ անգամ ակնարկելով, որ նախկինում անմեղ մարդիկ են պատասխանատվության ենթարկվել:

Բնականաբար, Գառնիկիչը չէր կարող մարսել այդքան երիտասարդ գլխավոր դատախազի՝ իր հասցեին հնչեցված մեղադրանքները: Նա շատ նեղ միջավայրում ասել է, թե այսուհետ «տղան կտեսնի՝ ով ով է, և նրան ցույց կտա՝ որը որից հետո է»:

Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց հետո Հովսեփյանն արդեն իսկ հստակ հանձնարարականներ է իջեցրել կոմիտեի բոլոր քննիչներին: Հիմնական հանձնարարականը վերաբերում է գործը վերահսկող դատախազին զեկուցելուն: Հայտնի է, որ օրենքով դատախազությունը հսկողություն է իրականացնում քննչական մարմինների գործողությունների վրա, և եթե նախկինում դատախազի զանգով քննիչը գործն առած վազում էր դատախազություն, մի քանի ժամ սպասում դռան հետեւում և նոր միայն զեկուցում կատարված աշխատանքների և գործի ընթացքի մասին, ապա այսուհետ Աղվան Հովսեփյանը խստիվ արգելել է քննիչներին որևէ դեպքում դատախազություն գնալ:

Ըստ հրահանգի՝ այսուհետ միայն գործը կուղարկվի դատախազություն, և հսկող դատախազը ստիպված կլինի ինքնուրույն նստել ու էջ առ էջ կարդալ գործը և ծանոթանալ, ինչը նախկինում գրեթե չէր արվում. քննիչի բանավոր զեկույցից հետո որոշվում էր հետագա անելիքը, այդ թվում՝ գործը «ջրելը» կամ փակելը:

Հասկանալի է, որ սա լրացուցիչ դժվարություններ է ստեղծում դատախազության համար: Տարեկան տասնյակ հազարավոր գործեր են քննվում, որոնց էջ առ էջ ծանոթանալու և հսկողություն իրականացնելու համար հսկայական ժամանակ և ռեսուրսներ կպահանջվեն: Իսկ որոշ դեպքերում նույնիսկ ֆիզիկապես անհնար կլինի դա, ինչը կնշանակի, որ դատախազությունը կսկսի թերանալ իր պարտականություններում: Իսկ ստեղծված վիճակը կհանգեցնի լուրջ դժգոհությունների՝ սկսած դատախազներից, վերջացրած ավելի վերևներից՝ արդեն Կոստանյանից: Դժգոհություններ կառաջանան նաև կալանավորների շրջնում, քանի որ գործի ձգձգումը չի բխում նրանց շահերից:

Հովսեփյանի ստեղծած պայմաններում քննիչն ինքնստիքյան չի ենթարկվի դատախազին, ինչը ևս հարված է Կոստանյանին, ով անում է անհնարինը՝ ցույց տալու, թե ինքը չի խաղում բոլորի համար սովորական դարձած խաղի կանոններով, որ իրեն չեն կարող թելադրել, որ ինքը կոնվենցիաներով առաջնորդվող դատախազ է:

Բայց Աղվան Հովսեփյանը ջանալու է ապացուցել, որ «Կոստանյանը իր այդ ձևերով հեռու չի գնա», որ նա ևս պետք է խաղա այն կանոններով, որը սահմանված է ի սկզբանե և օրինաչափ է բոլորի համար: Հակառակ պարագայում, այսինքն՝ չհաջողելու դեպքում, ելք միշտ կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում