Եթե Թուրքիան համաձայնի իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը (ՀՕՊ), ապա Իրանը Սիրիայի եւ Լիբանանի եւ մնացյալ բոլոր շիական խմբերին կմոբիլիզացնի ընդդեմ Թուրքիայի: Այդ մասին ադրբեջանական «525» թերթին տված հարցազրույցում նշել է Անկարայի համալսարանի դասախոս, քաղաքագետ Հասան Քենին: «Եթե Թուրքիան համաձայնի ՀՕՊ համակարգերի տեղակայմանը, ապա նախ կտապալվի Թուրքիայի որդեգրած արևելյան քաղաքականությունը, Իրանն իր հավատը կկորցնի Թուրքիայի նկատմամբ, իսկ եթե չհամաձայնի, ապա ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն Թուրքիայի վրա որպես ճնշման գործիք կկիրառեն Հայոց ցեղասպանության հարցը», -նկատել է թուրք գիտնականը: