Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

Ռուսաստանը Ղարաբաղի վերաբերյալ ֆորմալ կերպով որևէ պարտավորություն չի վերցնում. Ֆելգենգաուեր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի հեղինակավոր ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը:

– Պարոն Ֆելգենգաուեր, վերջին մեկ շաբաթվա ընթացքում էապես լարվել է իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Բաքվի սադրիչ գործողությունները հանգեցրին թե հայ և թե ադրբեջանցի երիտասարդների մահվան, ու ներկայում իրավիճակը լարված է երկու կողմերում էլ: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ, և արդյոք տեսնո՞ւմ եք լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորություն:

 – Սկզբունքորեն հակամարտության առավել լարում ապագայում հնարավոր է՝ ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմական գործողություններ: Բայց չի կարելի ասել, որ անպայման այդպես կլինի: Հնարավոր է՝ այս լարվածությունն ավարտվի պարզապես փոխհրաձգությամբ: Փաստացի, այսօր երկու կողմերն էլ շարունակում են գործողությունները և մեծ հաշվով պատերազմից չեն վախենում ոչ Ադրբեջանը և ոչ էլ Հայաստանը: Այդ մասին խոսում են երկու երկրների պաշտոնական դեմքերը: Երբ զինված անձինք դիմադրում են և չեն վախենում ռազմական գործողություններից, ապա պատերազմը վաղ թե ուշ անպայման տեղի է ունենում: Սահմանին չկան չեզոքացված գոտիներ, չկան միջազգային դիտորդներ, ուստի որոշել, թե ով է այնտեղ կոնկրետ նախաձեռնություն ցուցաբերում՝ սկզբունքորեն անհնար է: Ներկայիս իրավիճակում հնարավոր է, որ ադրբեջանական կողմն է մեծապես նախաձեռնում, քանի որ Հայաստանի համար ներկայիս իրավիճակը քիչ թե շատ ընդունելի է, այսօր ստատուս քվոն ինչ-որ կերպ ձեռնտու է Հայաստանին, թեև՝ այո, նրանք ցանկանում են, որպեսզի Թուրքիայի կողմից շրջափակումն ավարտվի, բայց Թուրքիայի կողմից շրջափակումը հնարավոր չէ վերացնել՝ առանց լուծելու Ադրբեջանի հետ հարցերը, ուստի այս պարագայում կարելի է վստահաբար ենթադրել, որ մարտահրավերն Ադրբեջանի կողմից է, թեև Հայաստանը ևս պատերազմից չի վախենում:

Ադրբեջանը վերջին տարիների ընթացքում ակտիվորեն զինվել է, որի արդունքում էլ նրանք մտածում են, թե հայերին նրանց ներկայիս դիրքերից ետ մղելու ռազմական ներուժ ունեն: Այս ամենը կապ ունի ինչ-որ առումով նաև Ուկրաինայի հետ, քանի որ Ռուսաստանը զբաղված է Դոնբասում ընթացող դիմակայությամբ, և բոլոր խաղաղարար ուժերն ուղարկված են Ուկրաինա, ի՞նչ է մնում Հարավային Կովկասի համար: Բայց էլի եմ ասում՝ վստահ չեմ, թե Բաքվում նպատակաուղղված որոշում է կայացվել նախ՝ սկսելու սադրանքներ, ապա դրանց հետևանքով առաջացած լարվածություն, այնուհետև լայնամասշտաբ հարձակում՝ ազատագրելու այն տարածքները, որոնք նրանք իրենցն են համարում:

Դժվար է հստակ որևէ բան կանխատեսելը, որովհետև իրավիճակը վտանգավոր է, երկու կողմերն էլ պատերազմից չեն վախենում: Դա կարող է հանգեցնել երկկողմանի սրման, նույնիսկ ռազմական գործողությունների, եթե նույնիսկ կողմերն այդքան էլ պատերազմ չեն ցանկանում, բայց չեն էլ վախենում:

– Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում, մի շարք փորձագետներ պնդում են, որ նման մասշտաբի լարվածությունը չէր կարող Մոսկվայի հետ համաձայնեցված չլինել, ավելին՝ Ադրբեջանն այս փուլում ստացել է Ռուսաստանի կանաչ քարտը: Լայնորեն շրջանառվող այդ պնդումների համաձայն՝ Ռուսաստանը, ոչնչի դիմաց ստանալով Հայաստանը, աշխատում է Ադրբեջանին ստանալու ուղղությամբ, որի համար, ըստ Ադրբեջանի պահանջի, պատրաստ է նույնիսկ գին վճարել՝ ի հաշիվ Հայաստանի և ի հաշիվ Հայաստանի ազատագրած տարածքների: Կարծիքների համաձայն՝ Ռուսաստանը սրանով Արևմուտքին ևս մեսիջ է ուղարկում՝ հետևյալ բովանդակությամբ. Արևմուտքը՝ այսպես, թե այնպես, պետք է օգտագործի ռուսական էներգակիրները, քանի որ այն էներգակիրները, որոնց միջոցով Արևմուտքը նախատեսում է իջեցնել ռուսական գազից կախվածությունը, կարող են հարվածի տակ հայտնվել Ռուսաստանի ցանկությամբ: Ի՞նչ եք կարծում այս մասին:

– Ես փոքր-ինչ կասկածում եմ այս հարցում, քանի որ չեմ կարծում, թե այս փուլում Հարավային Կովկասում անկայունությունը Ռուսաստանին ձեռնտու է: Նույն կերպ ես կասկածում եմ, որ Ադրբեջանը ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը, ուստի կարծում եմ՝ նման դիտարկումները փոքր-ինչ չափազանցված են: Իհարկե, Ադրբեջանի համար Մոսկվան հետաքրքիր է, Հայաստանը ևս հետաքրքիր է, Հարավային Կովկասում ամեն ինչն է հետաքրքիր Մոսկվայի համար: Կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանին հետաքրքիր է ոչ միայն Հայաստանը, այլև ողջ Հարավային Կովկասը, այդ թվում՝ Ադրբեջանն ու Վրաստանը: Այս տարածաշրջանում Ռուսաստանը ձգտում է դոմինանտ դիրքերի, ինչպես ԽՍՀՄ-ն էր: Ռուսաստանին հիմա պատերազմը հետաքրքիր չէ. Ռուսաստանը ԼՂ-ի մասով ֆորմալ կերպով որևէ պարտավորություն չի վերցնում, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է առանց ԼՂ-ի, և նույնիսկ Հայաստանը ՄՄ է մտնում առանց Ղարաբաղի, այնպես որ՝ ուղիղ իրավաբանական պարտավորություններ Մոսկվան չունի: Սա, բնականաբար, հնարավորություն է տալիս ամեն տեսակի մանիպուլյացիաների, բայց այս լարվածության հարցում Մոսկվայի ձեռքը տեսնելու համար բավարար հիմքեր չկան:

– ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր, որ Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ գործողությունները որոշ չափով կապված են մի կողմից՝ եվրաասոցացման գործընթացի վիժեցումից հետո Հայաստանի նկատմամբ Արևմուտքի ցուցաբերած անվստահության, իսկ մյուս կողմից՝ Եվրասիական միության շրջանակում Հայաստանի դեռևս անհստակ կարգավիճակի հանգամանքի հետ։ Այսինքն՝ լարվածությունը նա կապել է ՀՀ-ի՝ եվրասիական ինտեգրման ձգձգման հետ: Դուք տեսնո՞ւմ եք նման կապ:

– Հայաստանի վիճակն, իսկապես, բավականին բարդ է: Հայաստանի համար իսկապես վատ է, երբ դրվում է ընտրության հարց: Այնպես որ՝ այո, Ադրբեջանը կարող էր զգալ, որ Հայաստանի դիվանագիտական հնարավորություններն ավելի փոքր են, քանի որ այնպիսի պայմաններում, երբ Հայաստանը ստիպված է ավելի մոտ գտնվել Ռուսաստանին, իսկ Արևմուտքին դուր չեն գալիս Ռուսաստանն ու նրա նախաձեռնած ինտեգրացիոն պրոյեկտները, Հայաստանը դառնում է է՛լ ավելի շրջափակված, քան նախկինում: Օրինակ՝ ո՞վ է աջակցելու Հայաստանին, երբ սկսվի լարում, Հայաստանը ստանալո՞ւ է արդյոք աջակցություն, արտաքին աշխարհը ինչպե՞ս է արձագանքելու, Արևմուտքը, Ռուսաստանը: Դժվար է ասել՝ այս լարումը կհանգեցնի՞ լայնամասշտաբ պատերազմի, թե՞ ոչ: Հուսով եմ՝ ոչ, չի հանգեցնի: Դա կանխատեսելը սկզբունքորեն անհնար է, քանի որ նրանք, ովքեր նստած են Երևանում և Բաքվում, նույնիսկ չեն կարող ասել, քանի որ հակառակորդի կամքը ևս կարևոր է, քանի որ կողմը չէ, որ պատերազմ սկսելու որոշում է կայացնում:

– Պարոն Ֆելգենգաուեր, ակնհայտ է, որ հակամարտության կարգավորման գործընթացն անցնում է ռուսական մենեջմենթի ներքո: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս տեղեկացրեց, որ օգոստոսի 8-ին կամ 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Սոչիում, և սա այն դեպքում, երբ արդեն սեղանին էր նմանատիպ հանդիպման արևմտյան առաջարկը: Ներկայիս լարվածության կարգավորման ո՞ր տարբերակն է ձեռնտու Ռուսաստանին: Դիտարկվո՞ւմ է արդյոք խաղաղապահների տեղակայման հնարավորություն:

 – Դեռևս 1994 թվականին էր Ռուսաստանն առաջարկում ԼՂ-ում խաղաղապահներ տեղակայել, 1995թ. արդեն Մոսկվայում խոսակցություններ կային այն մասին, որ ահա՝ քիչ է մնացել, որ սկսվի տեղակայումը, սակայն հակամարտության կողմերը չհամաձայնեցին դրան: Կհամաձայնե՞ն նրանք այսօր՝ հստակ ասելը դժվար է, կասկածում եմ:

Առաջին հերթին խիստ կասկածում եմ, որ Ադրբեջանը համաձայնի խաղաղապահների տեղակայմանը հակամարտության գոտում: Որոշակի խաղաղապահ ուժեր Ռուսաստանը կարող է ուղարկել, բայց երևի թե փոքրաթիվ զինված դիտորդների ձևաչափով, քանի որ մեծաքանակ խաղաղապահ ուժեր ուղարկելու ներուժ մենք չունենք, ամենաշատը կարող ենք ունենալ 1000-1500 մարդ: Իսկ այս թվով խաղաղապահները չեն կարող կասեցնել ռազմական գործողությունները, կարող են պարզապես որոշել, թե որ կողմն է սադրանքների դիմում: Ամենալավ տարբերակում էլ կարող եք մեծաքանակ կոնտինգենտ չսպասել: Չեմ կարծում, թե խաղաղապահների հարցում Ադրբեջանն իր համաձայնությունը կտա, քանի որ դա կհանգեցնի հակամարտության սառեցման ևս 20-50 տարով: Կարելի է ենթադրել, որ հայկական կողմը կհամաձայնի, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ռուսաստանից կարելի է ակնկալել, որ հանդես կգա կոչերով և կհորդորի կողմերին պահպանել ստատուս քվոն: Այդքանը միայն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում