Thursday, 25 04 2024
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա

Ռ.Թորոսյան. Ընտրական ծաղրի և «Ընտրական Հայաստան» շարժման մասին

Տպավորություն է ստեղծվում, որ Ընտրական օրենսգրքի քննարկումները ծաղրի են ենթարկում, և մնում է միայն արձանագրել, թե` ում: Այսպես`

1. Առաջարկված ԸՕ նախագծի հեղինակները նրանք են, ովքեր պատասխանատվություն չեն կրել նախորդ ընտրությունների օրինախախտումների համար, իսկ բանտերում պահվում են քաղբանտարկյալներ, որոնք պայքարել են այդ օրինախախտումների դեմ,

2. Քննարկվող նախագիծը չի անցել խոստացած ժողովրդավարական քննարկումները: Մի կիսատ-պռատ քննարկում կազմակերպվեց եվրոպական կառույցների հայաստանյան ներկայացուցիչների գլխավորությամբ և «ժողովրդավարությունն» համարվեց ավարտված,

3. Առայսօր, հայտնի չէ ԱԺ ՊԻ հանձնաժողովի դիրքորոշումը ԸՕ նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների մասին, չնայած նրան, որ վերջիններս «ժողովրդաբար» տեղադրվեցին այդ հանձնաժողովի պաշտոնական կայքում,

4. Քննարկման է ներկայացված ոչ թե ընտրական օրենսդրության, այլ` օրենսգիրքի նախագիծը, որն իր հերթին, արդեն իսկ, պարունակում է հակասահմանադրական բազմաթիվ նորմեր:

5. Ընտրական «բարեփոխումներին» զուգահեռ իրականացվում են ընտրական գործընթացներին առնչվող զանգվածային օրինախախտումներ, մասնավորապես`

– կոալիցիոն կուսակցությունները ծավալել են աննախադեպ բարեգործական գործունեություն, որի մասին տեղեկացնում են անգամ իրենց պաշտոնական կայքերում,

– արդարադության նախարարությունը հրաժարվում է լուծարել Պետական ռեգիստրում գրանցված և օրենքի պահանջներին չհամապատասխանող բազմաթիվ
«կուսակցությունների», որոնց ապօրինի մասնակցությունը ընտրություններին 10-15% ձայներ է բերում կոալիցիոն կուսակցություններին,

– պետության ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք, ՀՀ Նախագահի գլխավորությամբ, խախտելով ՀՀ Սահմանադրության պահանջները, գլխավորում են
պետական բուհերի կառավարման մարմինները,

– կոալիցիոն կուսակցությունների երիտասարդական կազմակերպութունները ակտիվ գործունեություն են ծավալում բուհերում,

– կոալիցիոն կուսակցությունների անդամ բարձրաստիճան պաշտոնյաններն իրենց ծառայողական դիրքը զանգվածային ձևով օգտագործում են հօգուտ կուսակցական շահերի,

– Հատուկ քննչական ծառայությունը ոչ մի որոշում չի ընդունում բարձրաստիճան պաշտոնյաների լիազորությունների չարաշահման կապակցությամբ,

– ՍԴ նախագահը մասնակցում է գործադիր իշխանության գործունեությանը և
այլն:

Միաժամանակ, սփյուռքի պոտենցիալն Ազգային ժողովում, այսօր իսկ, օգտագործելու փոխարեն, դժվարամարս գաղափար է առաջարկվում երկպալատանի պառլամենտի մասին:

Եթե այս բոլորին ավելացնենք նաև եվրոպական իրավասու կառույցների որոշ պաշտոնյաների անհիմն գովասանքները հայաստանյան ժողովրդավարության
վերաբերյալ, ապա հարց է ծագում` մի՞թե մեր հասարակությունն է ծաղրի ենթարկվում:

Այդ կապակցությամբ, նպատակահարմար ենք համարում կազմակերպել «Ընտրական Հայաստան» կամ նման բովանդակային անվանվամբ համահայկական շարժում, որի հիմնական նպատակն է` հայաստանյան ընտրություններին միջազգային որոշ կառույցների անհիմն միջամտությունների չեզոքացումը և իրենց պարտականությունների կատարումը Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության գործերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում