Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ

Էսկալացիան կշարունակվի, բայց չի վերածվի լայնամասշտաբ պատերազմի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

 Պարոն Պապյան, Ադրբեջանի ԱԳՆհայտարարություն է տարածել, որտեղ  նշվում է, որ «հայկական բանակը վերջին մի քանի օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին և զորքերի շփման գծում,խախտելով հրադադարի ռեժիմը, հարձակումներ է գործել ադրբեջանական բանակի դիրքերի վրա: Հայտարարություն, որ պետք է տարածերՀայաստանի ԱԳՆ: Սա ինչի՞ հետևանք է՝ ՀՀ ԱԳՆ անգործությա՞ն:

– Քանի որ վերջին շրջանում «ֆուտբոլային դիվանագիտություն» տերմինը բավականին տարածված է, օգտագործելով այդ տերմինոլոգիան՝ կարող եմ ասել, որ շատ հաճախ, երբ դու մոտ ես լինում դարպասը գրավելուն և չես գրավում, հակառակորդն է գրավում: Այդ նույն իրավիճակը մենք ունենք միջպետական հարաբերություններում: Այո, Հայաստանը  և ԼՂՀ-ն պետք է հանդես գային շատ կտրուկ և հստակ դիրքորոշումներով, հատկապես Հայաստանի ԱԳՆ-ն, որովհետև մենք ունենք համապատասխան ներկայացուցչություններ ՀՀ-ում, բայց չմոռանանք, որ կա կնքված հրադադար, և դա պաշտոնական փաստաթուղթ է, որն ունի նախ Ռուսաստանը՝ որպես հիմնական երաշխավորող (չմոռանանք, որ Ռուսաստանի միջնորդությամբ է այն կնքվել), հետևաբար առաջին հերթին մերոնք պետք է դիմեին Ռուսաստանին, որ վերջինս իր պարտավորությունները կատարի, այսինքն՝ կողմերին համոզի կամ ստիպի պահպանելու հրադադարը, բացի այդ՝ Մինսկի խումբ կա: Ցավոք, մենք չարեցինք, արեցին ադրբեջանցիները: Այն պատկերացումները, որ, միևնույն է, աշխարհը գիտի՝ ով է ճիշտ, ով է սխալ, փորձը ցույց է տալիս, որ այդպես չէ: Ցավոք սրտի, նման բարձրագոչ հայտարարություններն են ավելի շատ տեղ գտնում մարդկանց հիշողության  մեջ, քան այն, ինչ իրականությունն է:

 Ուզում եք ասել՝ այս հայտարարությունն ազդեցություն կունենա՞: Հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի անտեսումը հիմքեր է տալիս, որպեսզի միջազգային հանրությունը պատժամիջոցներ սահմանի Հայաստանի դեմ: Կարո՞ղ է արդյոք այն ազդեցություն ունենալ:

-Ադրբեջանը բազմիցս վկայակոչել է ՄԱԿ-ի չորս բանաձևերը, և դրա հիման վրա Հայաստանը իբր պետք է ինչ-որ տարածքներ ազատեր: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները, ցավոք սրտի, հստակ և իրավական գնահատական չեն տվել այդ փաստաթղթերին, թեև ամենաճիշտ գնահատականը տվեց ռուսաստանցի նախկին համանախագահ Կազիմիրովը. այն է՝ այդ փաստաթղթերը գործում են ամբողջության մեջ, իսկ առաջին կետով բոլոր բանաձևերը կոչ են արել կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, և միայն դրանից հետո հայկական ուժերին ուղղված կոչ կա զորքերը՝ դուրս բերելու: Հետևաբար, ինչպես Կազիմիրովն էլ է նշել, երբ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը, չի կարող վկայակոչել նման փաստաթուղթը և պահանջել, որ հայկական կողմը կատարի որևէ պահանջ: Դրա համար մենք պետք է այս չորս բանաձևերի նկատմամբ հստակ դիրքորոշում ունենայինք:

 

Ավելին՝ տեսանյութում: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում