Thursday, 28 03 2024
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար

«Մինսկի խումբը համարժեք չի արձագանքում՝ կանխելու համար Ադրբեջանի քայլերը». Արմեն Ռուստամյան

«Նախարարը տեղեկատվություն տրամադրեց, որը հրապարակելու իրավունք չունենք: Ընդհանուր պատկերն այն է, որ երկու կողմերից էլ զոհեր և վիրավորներ շատ կան, ադրբեջանական կողմից՝ ավելի շատ: Եվ վերջին երկու օրերի դիվերսիոն գործողություններն արժանի հակահարված են ստացել ու ետ են շպրտվել: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ հիմա իրենք, այսպես ասած, տխուր արդյունքներն են քննարկում: Եվ որ խուճապային իրավիճակ է նրանց մոտ առաջացել, որովհետև իրենք իրենց ծրագրածին չեն կարողացել հասել: Իսկ վերջին դեպքերը մեզ մոտ ամրապնդեց այն վստահությունը, որ դիրքերի ամբողջ երկայնքով անընդհատ ոտնձգություններ են լինում, բայց իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում և համարժեք պատասխան է տրվում: Բնականաբար, մեր խնդիրն այն է, որ այս վիճակում չկա իշխանություն-ընդդիմություն տարբերությունը: Եթե մեր սահմաններին վտանգ է սպառնում, բոլորս մեկ մարդու պես առաջին հերթին պետք է կանգնենք մեր բանակի կողքին և մարտունակությունն ամրապնդելու հետ կապված անհրաժեշտ քայլեր կատարենք: Դրա մասին ենք նաև նախնական քննարկում ունեցել, թե ինչով կարող ենք օգնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ են քննարկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ Ս.Օհանյանն այսօր խորհրդարանում հանդիպել է վեց խմբակցությունների ղեկավարների և Ազգային ժողովի փոխնախագահների հետ: Նրանք քննարկել են Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների արդյունքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ադրբեջանա-հայկական սահմաններում առաջացած լարված իրավիճակի հետ կապված հարցերը: Իսկ Ա.Ռուստամյանը մեզ հետ զրույցում նաև ասաց, թե հայկական կողմը միջազգային հանրության հետ լուրջ աշխատանք տանելու խնդիր ունի, քանի որ ադրբեջանական կողմը հրաժարվում է խաղաղ բանակցություններից: «Ադրբեջանը դարձել է անբանակցելի: Եվ այս պայմաններում ոչ միայն հայկական կողմը դրանով պետք է մտահոգվի, այլև միջազգային հանրությունն ու առաջին հերթին՝ Մինսկի խմբի համանախագահները»,- ասաց Ա.Ռուստամյանը:

Վերջինիս խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում հիմնական խնդիրն Ադրբեջանի՝ իրական բնակացություններից խուսափելու և պատերազմի սպառնալիքն անընդհատ պահպանելու մարտավարությունն է: «Մինսկի խումբը, բնականաբար, ինքնուրույն, առանց կողմերի համաձայնության՝ չի կարող լուծում գտնել: Բայց Մինսկի խումբը համարժեք չի արձագանքում՝ կանխելու համար Ադրբեջանի այն քայլերը, որոնք հակասում են միջազգային գլխավոր նորմերին: Իսկ ավելի բարձր և ավելի կարևոր նորմ կամ իրավունք, քան ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, այսօր գոյություն չունի: Եվ փորձել իրավիճակը նույն հարթության վրա դնել, Ադրբեջանի պահանջները բավարարել՝ ստատուս քվոյի պահպանման անթույլատրելիություն և այլն, այն սխալներն են, որոնք հանգեցնում են այս վիճակին: Մինսկի խումբը պետք է կարողանա իր արժեքներին վերաբերվել ըստ կարևորության և դրանք պաշտպանել: Դա է, որ այսօր տեղի չի ունենում: Վիճակը փոխելու համար, կարծում եմ, Մինսկի խումբը պետք է ավելի համարժեք գործի և առաջին հերթին վերականգնի իրական բանակցությունները, որը նշանակում է բանակցություններին Ղարաբաղի մասնակցությունը»,- եզրափակեց Ա.Ռուստամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում