Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Բաղրամյան փողոցում տիկնոջ հասցեին ռեպլիկը սպանության պատճառ էր դառնալու

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ պետք է շարունակվեր Արմեն Գ.-ի, Համլետ Մանուկյանի և Գագիկ Ապերյանի գործի քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Արմենը 2013 թվականի փետրվարի 9-ին, ժամը 23-ի սահմաններում իր կնոջ հետ Բաղրամյան փողոցով քայլելիս է եղել, երբ նրանց հանդիման դուրս եկած 23-ամյա Համլետ Մանուկյանն ու իր ընկեր Գուրգենը նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ են արել, թե՝ «Էս ինչ լավն ա ու՝ էս հավի հետ»:

Մեկ ժամ անց այդ հողի վրա նույն վայրում Արմենն իր երկու եղբայրների հետ վիճաբանել է իրեն ու կնոջը վիրավորողների հետ: Ծեծկռտուք է եղել:

Արմենից վրեժխնդիր լինելու նպատակով Համլետ Մանուկյանը, 20-ամյա Գագիկ Ապերյանը, նրանց մի խումբ ընկերներ իմացել են Արմենի տան հասցեն և գիշերվա ժամը 2-ին գնացել են այնտեղ:

Հավաքվելով տան դիմաց՝ Արմենի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել, շուրջ քսան րոպե հայհոյել ու կատարել են խուլիգանություն:

Ըստ մեղադրանքի՝ Արմենը, դուրս գալով տնից, իր մոտ ապօրինի պահվող չեխական ատրճանակով մեկ անգամ օդ է կրակել, ապա իր տան մոտ խուլիգանություն կատարող անձանց վախեցնելու նպատակով, ցույց տալու համար, որ իր կողմից գործադրվող ատրճանակն իրոք հրազեն է, մեկ անգամ էլ ասֆալտին է կրակել:

Գնդակն անդրադարձ թռիչքով գնացել է մոտակայքում կայանված «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի բացված դռան ուղղությամբ, վնասել է մեքենայի աջ դռան ապակին ու դռան հետևում գտնվող Գագիկ Ապերյանի դեմքի շրջանում անզգուշությամբ պատճառել է ստորին ծնոտի ձախ հոդային ելունի կոտրվածք, դեմքի շրջանի միջանցիկ գնդակային վնասվածք՝ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:

Արմեն Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 121 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով՝ անզգուշությամբ տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու և ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, գործադրելու համար:

Համլետ Մանուկյանին ու Գագիկ Ապերյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ամբաստանյալ Համլետ Մանուկյանի շահերը պաշտպանում էր նրա հորեղբայրը՝ փաստաբան Ա. Մանուկյանը, ով օրերս վիրահատության ժամանակ մահացել է:

Այսօրվա նիստին Համլետ Մանուկյանը հայտնեց, թե նոր փաստաբանի պետք է ներգրավի: Դատարանը հետաձգեց դատական նիստը՝ ժամանակ տալով ամբաստանյալին, որ նոր փաստաբանի ներգրավի, փաստաբանն էլ ծանոթանա քրեական գործին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում