Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Պահն է, որ բոլորը պետք է միասնական լինեն». Լևոն Զուրաբյան

«Գիտեք, որ բազմաթիվ քաղաքական հակասություններ ունենք, բայց ճակատի գծում կա որոշակի լարվածություն, կան զոհեր, և սա պահն է, որ բոլորը պետք է միասնական լինեն: Բնականաբար, մենք բոլորս այսօր գտնվում ենք նույն խրամատում»,- պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից հետո «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ս. Օհանյանը մոտ երկու ժամ տևող փակ հանդիպում է ունեցել ԱԺ փոխնախագահների և վեց խմբակցությունների ղեկավարների հետ ու նրանց ներկայացրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն հարձակումների արդյունքում սահմանին ստեղծված լարված իրավիճակը:

«Եթե մեզ վրա հարձակվում է արտաքին թշնամին, պետք է միասնաբար պատասխան տանք: Եվ առաջին հերթին ուզում եմ, որ մենք մեր հարգանքի տուրքը մատուցենք այն տղաներին, ովքեր այսօր հերոսաբար կռվում են և՝ փայլուն են կռվում ու լուրջ արդյունքներ են ցույց տվել: Ցույց են տվել, որ պատերազմին ադրբեջանցիների՝ տարիների շարունակական պատրաստություններն իրականում արդյունք չեն տվել: Միևնույն է՝ մեր տղաները, մեր զինվորները, բանակը առավելություն ունեն և ռազմաճակատի գծում հստակորեն վերահսկում են իրավիճակը:

Մենք լսեցինք նախարարի տվյալները, նա մանրամասն ներկայացրեց իրավիճակը, միջադեպերի ժամանակագրությունը, թե ինչ է կատարվում ընդհանրապես: Այս պահին կարող ենք ասել, որ Ադրբեջանն ուղղակի քաղաքական նպատակներ է հետապնդում, և մեր ունեցած տվյալներով՝ կարող ենք ասել, որ հայկական բանակը և ԼՂՀ-ում, և Հայաստանում շատ վստահելիորեն վերահսկում է իրավիճակը»,- ասաց Լ. Զուրաբյանը:

Իսկ այդ դիվերսիոն հարձակումներով Ադրբեջանն ի՞նչ քաղաքական նպատակներ է հետապնդում: «Հետապնդում է թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական որոշակի նպատակներ: Ի վերջո՝ տարիներ շարունակ պրոպագանդա են տանում, հայերին ներկայացնում են որպես թշնամի: Եվ այդ պրոպագանդան որոշակի էտապներում չի կարող չվերածվել գործողությունների: Դա այն է, ինչ հիմա կատարվում է:

Ես նաև կցանկանայի ասել, և կարծում եմ՝ դրան կմիանան բոլոր քաղաքական ուժերը, որ ռազմական իրադարձությունների դեպքում ժողովուրդը հանգիստ լինի: Իհարկե, լարված իրավիճակ է, կան զոհեր, ավերածություններ, բայց խուճապի համար որևէ հիմք չկա: Մենք ազգովի պինդ ենք»,- ավելացրեց Լ. Զուրաբյանը:

Իսկ Ազգային ժողովն ինչպե՞ս կարող է աջակցել բանակին կամ ժողովրդին, արդյոք խմբակցությունները, պատգամավորները պե՞տք է զորամասեր այցելեն: «Իհարկե, սա մեր ընդհանուր ազգային գործն է: Քաղաքական ուժերը, քաղաքական վերնախավը պետք է լինեն զինվորների հետ: Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր զինվորն իրեն միայնակ կամ լքված չզգա»,- պատասխանեց Լ. Զուրաբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում