Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

«Ցանկացած պահի մեր հարևանները կարող են սադրանքներ կազմակերպել, ինչը կարող է վերածվել պատերազմի»․ Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է խորհրդարանի և խմբակցությունների ղեկավարների հետ:

Մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո նախարարը պատասխանեց «Առաջին լրատվական»-ի մի քանի հարցերի:

Նախ՝ նա ասաց, որ ՀՀ խորհրդարանը պետք է տեղեկացված լինի այն իրավիճակից, որն այսօր առկա է ՀՀ բանակում և սահմանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում: «Ընդ որում՝ առաջին դեմքից: Ես ներկայացրեցի իրավիճակը, ներկայացրեցի մեր զինծառայողների հմուտ գործողությունները՝ ուղղված Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կազմակերպած սադրանքներին: Նրանց խղճի վրա են բոլոր այն զոհերը, որ տեղի են ունեցել երկուստեք: Նաև այն, որ 8-10 անգամ ավելի զոհեր տալով՝ նրանք մարդկային ճակատագրի նկատմամբ պատասխանատվություն չեն կրում:

Մենք քննարկեցինք, որպեսզի նաև ԱԺ խմբակցությունները, պատգամավորները մասնակից լինեն մեր պետական, նաև բանակային միջոցառումներին՝ համախմբելու բանակը, անձնակազմը, ոգևորելու մեր զինծառայողներին, այն ծնողներին, որոնց զավակները զոհվել կամ վիրավորվել են, նաև մտածելու նրանց ապագայի մասին»,- ասաց Ս. Օհանյանը:

Վերջին օրերին տեղի ունեցող դիվերսիոն գործողությունները, դրանց արդյունքում եղած աննախադեպ քանակությամբ զոհերի և վիրավորների առկայությունն արդյոք նշանակո՞ւմ են, որ մեր երկրում կրկին պատերազմական իրավիճակ է՝ հարցին պաշտպանության նախարարը պատասխանեց. «Առաջնային գծում իրավիճակը լարված է՝ անկասկած, ցանկացած ժամանակ մեր հարևանները կարող են սադրանքներ կազմակերպել, ինչը կարող է վերածվել պատերազմի: Բայց այսօր մենք, ՀՀ նախագահը, ռազմաքաղաքական ղեկավարությունը ամեն ինչ անում ենք, որ լարվածությունը հանդարտեցվի: Իսկ այս օրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ գլոբալ առումով այսօր լայնամասշտաբ գործողությունների հիմք դեռևս չկա»:

Երեկ Բերձորից 100 հոգանոց կամավորականների խումբ է մեկնել Լեռնային Ղարաբաղի ճակատային գիծ: Հարցին՝ արդյոք վիճակն այնքան լո՞ւրջ է, որ արդեն կամավորականներին ներգրավելու անհրաժեշտություն է առաջացել, նախարարը պատասխանեց. «Գտնում եմ, որ այսօրվա բանակի ցանկացած զինծառայող ունի այն ռազմական վարպետության աստիճանը, գիտելիքները, հմտությունները, որոնք քիչ չեն, քան թե մեր փորձառու զինծառայողներն ունեն: Պարզապես մարտական գործողությունների փորձառությունը կարող է լրացնել և փորձառու զինծառայողի հմտությունները, անցած ճանապարհն ու այսօրվա զինծառայողի պատրաստության բարձր մակարդակը այն համաձուլվածքն է, որը կարող է միասնական հաջողություններ բերել: Նրանք գնացել են՝ ոգևորելու մեր զինծառայողներին: Բայց այս իրավիճակում բանակն առանց համալրման, առանց լուրջ մարտական պատրաստության բարձր աստիճանի բերման միջոցառումների՝ առկա ուժերով ի վիճակի է լուծել իր առջև դրված խնդիրները: Դուք տեսաք, որ մենք նախահարձակ ենք, և մեր կողմից տրված հարվածներն այնքան հուժկու են, որ նրանք պետք է խելքի գան»:

Ազգային ժողովում պաշտպանության նախարարի հանդիպմանը մասնակցել են խորհրդարանի փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարներ Վահրամ Բաղդասարյանը, Լևոն Զուրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հեղինե Բիշարյանը, Ռուբիկ Հակոբյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Հանդիպումը տեղի ունեցավ Է. Շարմազանովի աշխատասենյակում և տևեց մոտ 2 ժամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում