«Ֆուկուսիմա 1» ատոմակայանի վթարից ի վեր այսօր գրանցվել է ճառագայթման մակարդակի ամենաբարձր աստիճանը: Այս մասին հաղորդել է Ճապոնիայի միջուկային և արդյունաբերական անվտանգության գործակալության ներկայացուցիչը:
Գործակալության փոխանցմամբ, այս պահին երկրորդ ռեակտորի մերձակայքում ռադիացիան կազմում է մեկ ժամում 500 միլիզիվերտ, հաղորդում է RBC-ն` հղում կատարելով Reuters գործակալությանը:
Համեմատության համար նշենք, որ սովորական պայմաններում մարդը տարեկան կարող է ստանալ 5 միլիզիվերտ մեկ ժամում, իսկ մասնագետները` 50 միլիզիվերտ մեկ ժամում:
Հիշեցնենք նաև, որ անցած օրվա ընթացքում ատոմակայանի աշխատակիցները երկու անգամ տարհանվել են, քանի որ ճառագայթման մակարդակը բարձր է եղել, ինչը թույլ չի տվել վթարի վերացման աշխատանքների անցկացումը: