Friday, 19 04 2024
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում

ԱՀԿ-ն մտադիր է լուծել Ռուսաստանի անդամակցության հարցը

Առևտրի համաշխարհային կազմակերպության Գլխավոր խորհուրդը հավանական է մինչև հուլիս վերանայի Ռուսաստանի անդամակցությունը այդ կազմակերպությանը: Այս մասին Интерфакс-ին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի առևտրի հարցով տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Պետեր Բալաշը:

«Մենք հույս ունենք, որ ԱՀԿ-ն այդ հարցը կքննարկի մինչև հուլիս, քանի որ հուլիսից կազմակերպության գրասենյակը արձակուրդ է գնում»,- ասել է նա` հավելելով, որ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության բանակցությունները 95 տոկոսով ավարտված են: Մնացել են մի քանի մանր խնդիրներ, որոնք շատ արագ կարելի է լուծել: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն լավատես է բանակցային գործընթացի հաջող ավարտի կապակցությամբ` անգամ նկատի ունենալով ռուս-վրացական բարդ հարաբերությունները:

«Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները շատ վատ են, ավելի ճիշտ` այդպիսիք գոյություն չունեն: Հարկ կլինի մի շարք հարցեր լուծել: Չնայած Վրաստանի դիրքորոշմանը` մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանն անդամակցի ԱՀԿ-ին: Մենք վստահ ենք որ որոշում կգտնվի»,- ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնյան ու ավելացրել, որ ԵՄ կողմից վրաց-ռուսական բանակցություններում որպես միջնորդ հանդես է գալիս Շվեյցարիան:

Ռուսաստանը ԱՀԿ-ի հետ անդամակցության բանակցություններ է վարում արդեն 18 տարի: Բանակցությունների ավարտման հավանական ամսաթիվը ռուս պաշտոնյաների կողմից քանիցս հետաձգվել է: Սակայն այժմ, երբ Ռուսաստանը համաձայնության է հասել առանցքային առևտրային գործընկերների` ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ, վիճակը կտրուկ փոխվել է:

Ռուսաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յուրի Ուշակովը փետրվարին հայտարարել էր, թե Ռուսաստանը նախատեսում է բանակցություններն ավարտել 2011թ.-ի կեսերին:

Վրաստանը արդեն մի քանի տարի է, որ Ռուսաստանի համար դարձել է ամենաբարդ բանակցող կողմը` բազմիցս հայտարարելով, որ մտադիր է արգելափակել ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությունը` զանազան երկկողմ տարաձայնությունների պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում