Թուրքիայի պետնախարար եւ փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, մասնակցելով Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 36-րդ լիագումար նիստին, հայտարարել է, որ Անկարան մեծապես կարեւորում է սեւծովյան գոտին եւ «հարեւանների հետ զրո խնդիր» արտաքին քաղաքական մարտավարությունը: Արընչը նշել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների հետ հարաբերությունները բարձրագույն մակարդակի հասցնելու հարցում: «Թուրքիայի մոտ հարեւան Հայաստանի հետ էլ առկա խնդիրների լուծմանը եւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված աշխատանքները շարունակվում են: Ցանկանում եմ նշել, որ մենք հաստատակամ ենք այդ հարցը լուծելու գործում, ինչը խաղաղություն և կայանություն կբերի ամբողջ կովկասյան տարածաշրջանին»,- ըստ թուրքական «Zaman» պարբերականի` ասել է Բյուլենթ Արընչը: