Friday, 29 03 2024
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր

Այգեձորում խուճապ չկա, ընդամենը մոշ հավաքելն է արգելված․ գյուղապետ

«Այգեձորում խուճապ չկա, կրակոցները լինում են հիմնականում դիվերսիոն հարձակումների ժամանակ: Այգեձորը մեծ պարագծով սահման ունի Ադրբեջանի հետ, բայց անտառներով: Հիմնականում վտանգավոր է Մովսեսում, Չինարիում, Պառավաքարում, Այգեպարում, Ներքին Կարմիր Աղբյուր գյուղերում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Այգեձոր համայնքի ղեկավար Սասուն Սաֆարյանը՝ հավելելով, որ իրենց համայնքում արդեն իսկ հորդորել են՝ հատկապես երեխաներին, որ անտառներ չգնան պտուղ հավաքելու, քանի որ օրերս հակառակորդը կրակոցներ էր արձակել:

Հակառակորդը անտառում կրակել էր նաև գյուղի բնակիչ Վալերի Ճաղարյանի վրա, ով հիմա իրեն լավ է զգում, հիվանդանոցից կարող է դուրս գրվել, պարզապես ապահովության համար առայժմ բժիշկների հսկողության տակ է:

Համայնքի ղեկավարի խոսքով ՝ յուրաքանչյուր գյուղացի իր սահմանների համար կռիվ կտա, իրենց գյուղը երբեք չեն լքի. «Ես կուզեմ, որ հատուկ ուշադրություն դարձվի, ոչ միայն ղեկավարությունից եմ պահանջում, այլև ամբողջ հասարակությունից, ազգից՝ թող ուշադիր լինեն, մեր սահմանները սկսվում են ստեղից: Հայաստանը ձևավորվում է սահմաններից, ուստի պետք է սահմանները միշտ ամուր մնան: Պետք է միախմբվեն բանակը, հասարակությունը, իշխանությունը ու գյուղացին»,- ասաց նա:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում