Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Այսօր էլ եվրասիական հեռանկարները շատ լավն են, այդ թվում՝ Հայաստանի համար. Արսեն Մարտիրոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԽՍՀՊԱԿ-իաշխատակից, ՌԴ-ում բնակվող հեղինակավոր ռազմական պատմաբան Արսեն Մարտիրոսյանը:

Պարոն Մարտիրոսյան, այսօր Ռուսաստանն ակնհայտ պատերազմի մեջ է Արևմուտքի հետ, և ժամանակաշրջանը պատմական զուգահեռների առիթ է տալիս: Մի շարք փորձագետներ, այդ թվում՝ ռուսաստանցի, պնդում են, որ ներկայիս Ռուսաստանը կրկնում է այն սխալները, որոնք դարձան ԽՍՀՄ փլուզման պատճառը, թեև չենք կարող բացառել, որ կա հակառակ տեսակետը ևս՝ Ռուսաստանը հաջողությամբ կառուցում է իր կայսրությունը: ՌԴ ներկայիս քաղաքականությունն Ուկրաինայում և, ընդհանրապես, Արևմուտքի դեմ դեպի ո՞ւր է տանում:

-Այսօր այդ հարցին հիանալի կերպով՝ ավելի քան որևէ մեկը պատասխանել է Սերգեյ Լավրովը, այնպես որ՝ ինձ քիչ բան է մնում ասելու: Այն, որ Ուկրաինայի սնանկանալը մեր բոլորի քթի տակ է, դա միանշանակ է նույնիսկ ոչ այնքան հեռատես մարդու համար: Դա սարերի հետևում չէ: Եթե սպասենք մի քանի ամիս՝ 2-3, ապա Ուկրաինան կսնանկանա վերջնականապես: Դա ակնհայտ է: Իսկ Արևմուտքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով տարվել է դեռևս 19-րդ դարից, այնպես որ, այս ամենում ոչ մի զարմանալի բան Ռուսաստանի համար չկա: Ոչ մի պատժամիջոց Ռուսաստանին չի կոտրի. ոչ ցարական Ռուսաստանի ժամանակ են Ռուսաստանին կոտրել, ոչ ԽՍՀՄ ժամանակահատվածում, ոչ էլ առավել ևս հիմա: Ինչպես մեր ԱԳ նախարարն ասաց, այդ պատժամիջոցները կհանգեցնեն նրան, որ Ռուսաստանն էլ ավելի կամրապնդվի: Ոչ մի այնպիսի պատմական սխալ Ռուսաստանը չի կրկնում՝ իբրև թե կրկնելով ԽՍՀՄ-ի տխուր փորձառությունը: Ընդհակառակը, Ռուսաստանի ազգային քաղաքականությունը հետապնդում է այլ նպատակներ, այլ մեթոդներ և միջազգային խաղաղություն: Այս իմաստով Ռուսաստանը շատ ավելի լավ է գործում, քան ԽՍՀՄ-ը, երբ ամեն ինչ խեղդված էր կոմունիստական գաղափարախոսությամբ: Ուստի, իմ կարծիքով, սխալների իմաստով ընդհանրապես այդ բառի գործածումն եմ սխալ համարում:

-Այսինքն՝ Դուք չե՞ք տեսնում պատմական կապ ներկայիս Ռուսաստանի ու ԽՍՀՄ-ի միջև, երբ իրական բարեփոխումների անհրաժեշտությունը, բացն այլ կերպ է լցվում՝ պատրանքներով. ներկայիս Ռուսաստանն էլ, ըստ էության, ներքին դժգոհությունները փորձում է բավարարել արտաքին քաղաքական «հաղթանակներով»: Այդպես չէ՞:

 -Ի՞նչ պատմական կապ կարող է լինել: Միակ պատմական կապը դա Ռուսաստանի աշխարհաքաղաքական տարածքն է: Բայց իրականացնելով այդ աշխարհաքաղաքական կապը՝ ՌԴ-ն այսօր այլ մեթոդներով է գործում, քան ԽՍՀՄ-ում էր։ ԽՍՀՄ-ում ամենից հաճախ օգտագործվում էր ուժը, ՌԴ-ն դա չի անում, ընդհակառակը՝ փորձում է խնդիրները լուծել խաղաղ ճանապարհներով: Սա բացարձակապես ակնհայտ է ու տեսանելի: Բայց դա չի նշանակում, որ ՌԴ-ն ամեն անգամ փորձելու է իր մյուս այտը դնել ապտակի տակ, այդպիսի բան չի լինելու, Ռուսաստանը լինելու է կտրուկ, բայց խաղաղ միջոցներով պնդելու է իր դիրքորոշումը և իր բարեկամների դիրքորոշումը:

-Պարոն Մարտիրոսյան, ներկայումս Ռուսաստանն Ուկրաինայում իրեն խաղա՞ղ է դրսևորում, ըստ Ձեզ՝ պրոռուսական ուժերի կողմից «Բոինգի» կործանումը խաղա՞ղ դրսևորում է:

-Իսկ ո՞վ Ձեզ ասաց, որ ՌԴ-ն ինչ-որ կերպ այնտեղ միջամտություն է անում: Եթե մենք ինչ-որ կերպ էլ միջամտում ենք, ապա միայն հումանիտար օգնություն ենք տրամադրում: Ուկրաինայի ԶՈՒ-ի զինվորին փրկում է Ռուսաստանը, էլ չեմ խոսում փախստականների, երեխաների մասին, այդ թվում՝ որբ երեխաների: Սա նշանակում է միջամտությո՞ւն: Մենք ցուցաբերում ենք տարրական հումանիտար օգնություն:

-Դուք պնդում եք, որ Ռուսաստանը հանդուրժողական է ու ճնշումների չի դիմում, սակայն Հայաստանը երեքուկես տարի բանակցում էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ, այնինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին պահին, ըստ ամենայնի, ռուսական ճնշումների ներքո հայտարարեց ՀՀ-ի՝ Եվրասիական պրոյեկտներին միանալու մասին: Սա՞ ինչ է, ըստ Ձեզ:

-Ես կարծում եմ, որ սա Ձեր նախագահի հակառակորդների վարկածն է: Անհնար է նստել երկու աթոռի վրա, լինել ՌԴ ռազմավարական գործընկերը և միաժամանակ գնալ Եվրոպայի անդամակցության ճանապարհով: Անհնար է դա մանավանդ այն դեպքում, երբ Հայաստանն անկախ պետություն է: Ձեր նախագահը որոշում կայացրեց, որն արտահայտում է ՀՀ ժողովրդի հետաքրքրություններն ու շահերը, որովհետև քանի դեռ Ռուսաստանը գոյություն ունի, քանի դեռ ՌԴ-ն անկախ է ու ինքնիշխան, այնքան էլ Հայաստանը գոյություն կունենա: Չի լինի Ռուսաստան, չի լինի Հայաստան, Ձեր նախագահը իմաստուն որոշում կայացրեց ՀՀ ժողովրդի շահերից ելնելով:

-Եթե նշում եք, որ ՀՀ-ն անկախ երկիր է, ինչո՞ւ չպետք է կարողանա գոյություն ունենալ առանց ՌԴ-ի:

-Ի՞նչ է, մոռացե՞լ եք պատմությունը: Մոռացե՞լ եք 1915թ., ինչ էր անում Անգլիան, երբ հայերին ջարդում էին, մոռացե՞լ եք, մոռացել եք, թե ինչ էին ասում, որ անգլիական նավերը չեն կարողանում բարձրանալ հայկական լեռները: Ո՞վ էր փրկում հայերին՝ ռուսները, Արևմուտքը երբեք չի օգնելու Հայաստանին, միայն բռնաբարելու է Հայաստանը: Հայաստանի տեղը Ռուսաստանի կողքին է: Եվրասիական պրոյեկտները մեծ հաջողությամբ զարգանալու են, թեև ամեն ինչի համար ժամանակ է անհրաժեշտ, հեռանկարները շատ լավն են, այդ թվում՝ Հայաստանի համար, քանի որ Հայաստանն ունի հզոր ինտելեկտուալ ներուժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում