Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Կամուֆլյաժ՝ մի քանի գործողությամբ

Կառավարության ղեկավարն ու անդամները, Երևանի քաղաքապետը շաբաթներ առաջ այցելել էին Հայաստանի և Արցախի սահմանամերձ զորամասեր և բնակավայրեր: Նայելով նրանց «հերոսական» լուսանկարներին՝ պարզ է դառնում, որ այդ ամենը թատրոն է: Թատրոն է այն պարզ պատճառով, որ երբ, Աստված մի արասցե, պատերազմ լինի (իսկ այն կարծես լոկալ մակարդակում արդեն մեկնարկել է), կառավարության անդամներից, Երևանի քաղաքապետից կռվել չէ, որ պահանջվելու է, այլ պահանջվելու է օպերատիվ ու արդարացի կառավարում, գերարդարացի կառավարում, որովհետև պատերազմը այն պղտոր ջուրն է, որում ձուկ են որսում շատ շատերը: Սրա լավագույն օրինակը Ղարաբաղյան առաջին պատերազմն էր: Այդ պատերազմում Հայաստանը տվեց բազմաթիվ հերոսներ, այդ թվում՝ նաև իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած, և ստացավ ոչ պակաս և բազմապատիկ ավելի սրիկաներ, որոնք հայրենիքը ծառայեցրին իրենց կյանքին:

Եթե այդ տարիներին լիներ օպերատիվ, արդյունավետ և արդարացի կառավարում, ապա պատերազմը որպես պղտոր ջուր օգտագործող շատ ավելի քիչ ձկներ կլինեին, և շատ բան այլ կերպ կլիներ, քան եղավ: Ինչպես ասում են, հաղթողներին չեն դատում, սակայն, այդուհանդերձ, հաղթանակը լիովին այլ գին կունենար, եթե այսպես ասած՝ թիկունքում կառավարումը լիներ արդյունավետ:

Հասկանալի է, որ բարդագույն տնտեսա-քաղաքական կացություն էր ու դրան գումարած նաև՝ իշխանության անփորձությունը: Նոր իշխանությունը նույնիսկ խաղաղ ժամանակի կառավարման փորձ չուներ, ուր մնաց՝ պատերազմականի: Սակայն նախ, իհարկե, ամեն ինչ չէ, որ հնարավոր է անփորձությանը վերագրել, և ընդհանրապես՝ խնդիրը ներկայումս այն է, որ հավանական երկրորդ պատերազմի դեպքում ուղղակիորեն իրավունք չկա թույլ տալու նույն վիճակը թիկունքում, ինչ առաջինի ժամանակ էր: Այսինքն՝ առաջինը պետք է դաս լինի շատ առումներով՝ օբյեկտիվ բացթողումները չկրկնելու համար, և եթե առաջինի պարագայում շատ բաներ իրապես ունեին այդ օբյեկտիվությունը, ապա երկրորդի դեպքում այդ ամենն արդեն ոչ մի դեպքում չի կարող օբյեկտիվ դիտվել:

Ասել կուզի, որ կառավարություն կոչվածից չի պահանջվելու պառկել, խրամատավորվել ու կրակել, կամուֆլյաժ հագնել և նման այլ ատրիբուտիկայով զբաղվել: Կառավարությունից պահանջվելու է աշխատել, որոշել, վերահսկել, արտակարգ պայմաններում ապահովել թիկունքի, այսինքն՝ հանրապետության կենսագործունեության կայուն ընթացքը, երաշխավորել իրավահավասարության գերբարձր մակարդակ, արդարության գերբարձր մակարդակ: Սրանք Հայաստանի ամենակարևոր ռեսուրսներից են լինելու հավանական երկրորդ պատերազմի պայմաններում: Առանց դրա Հայաստանն ուղղակի տանուլ կտա պատերազմը, կպարտվի առաջին հերթին ինքն իրեն, ոչ թե Ադրբեջանին:

Արդեն իսկ ներկայիս կառավարման պայմաններում մենք տանուլ ենք տալիս ինքներս մեզ: Եվ արդեն իսկ, նույնիսկ դեռ պատերազմը չսկսած, կառավարությանը, իշխանական կառույցներին հարկ է «պոդիում դը արտ» ռեժիմով ժամանցի փոխարեն ամեն մի ավելորդ աշխատանքային ժամը նվիրել երկրի ներքին կյանքը բարելավելուն, խաղաղության բալանսը դրականի բերելուն:

Այսպիսով՝ այն, ինչ կառավարության ղեկավարն ու անդամները ցուցադրում կամ խաղում էին, իրականում կյանքի, մարտահրավերների, ժամանակի ներկայիս և ապագայի պահանջների հետ, ըստ էության, ոչ մի կապ չունեցող մի բան էր, ոչ ադեկվատ մի երևույթ, որը բացառապես ուղղված էր քարոզչական նպատակների, սակայն, մեղմ ասած, կասկածելի է, որ կարող է հասնել այդ նպատակներին: Ի վերջո՝ հասարակության մեջ մտածող շերտերը, վերլուծող շերտերը ինֆորմացիայի հասանելիության հետ մեկտեղ ավելանում են, իսկ դա նշանակում է, որ հասարակության մեջ շատերն են սկսել գիտակցել պետական կառավարման համակարգի օղակների դերը, շատերը նույնիսկ այդ օղակներից մի քանի անգամ ավելի լավ ու խորն են գիտակցում:

Հիմա խնդրի մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր բարոյական կողմի մասին: Պարզապես ամոթ է, երբ բանակում չծառայած նախարարները կամ այլ պաշտոնյաներ, սեփական զավակներին բանակում ծառայությունից փախցրած պաշտոնյաները դեմքի ինքնագոհ արտահայտությամբ լուսանկարվում են կամուֆլյաժներով: Լուսանկարվում են՝ առանց ամաչելու: Եվ այդ լուսանկարներն էլ իշխանական խողովակները առանց ամաչելու տարածում են: Այդ մարդկանց համար այդ ամենը ուղղակի մի փոքր արկած է, ժամանց, զվարճանք: Իրականում նրանք կամուֆլյաժի մեջ ոչ թե հասկանում են զինվորի կյանքը, ոչ թե իրենց զգում են զինվորի մաշկի մեջ, պատկերացնում հոգսն ու պատասխանատվությունը, այլ մի թեթև ցրվում են, ասենք՝ ինչպես մի-մի բաժակ բան կխմեին: Եթե նրանք հասկանային զինվորի վիճակն ու պատասխանատվությունը, ապա լուսանկարներում նրանք կունենային դեմքի բոլորովին այլ արտահայտություն:

Այսինքն՝ իրականում այդ մարդիկ ի ցույց են դնում երկու էական բան. նախ՝ որ բացարձակապես թքած ունեն չծառայած լինելով պետական պաշտոն զբաղեցնելու բարոյական անհարմարության վրա և առավել ևս՝ օրինական պահանջի, ինչը, իհարկե, վաղուց ակնհայտ դարձած բան է, և երկրորդ՝ այդ մարդիկ թքած ունեն նաև զինվորների վրա, այլապես նրանց հայացքներում և դեմքերի արտահայտություններում մի փոքր ջանք կերևա գոնե, մի փոքր փորձ՝ այդ կամուֆլյաժի մեջ զգալու զինվորի պատասխանատվության ծանրությունը:

Այս իմաստով զվարճանքը՝ զվարճանք, սակայն հաջորդ ներկայացումները իրականում հասարակությանը լուրջ խորհելու առիթ պետք է տան, որովհետև իրականում հաջորդ ներկայացումները ցույց են տալու ոչ թե Հայաստանի իշխանությունների մարտական պատրաստվածությունը, այլ պարզապես նրանց ոչ ադեկվատությունը և՛ կառավարման գործի հանդեպ՝ մասնավորապես, և՛ ռազմա-քաղաքական տարածաշրջանային ու միջազգային իրավիճակի՝ ընդհանրապես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում