Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

$1000, 1 «կալիցո», 2 մատանի և ականջօղ. «ինտիմ» կապի մեջ գտնվող զույգի «ուղին» բաժանվեց Էլմիրայի զուգարան գնալուց հետո

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Էլմիրա Ուսուբովայի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:
39-ամյա Էլմիրան մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:

2013 թվականի մարտի 8-ին Էլմիրան ոստիկանության Վանաձորի բաժնում հայտնել է, թե նույն օրը, ժամը 14-ի սահմաններում Վանաձորի խորտկարաններից մեկում Վրեժ Ա.-ն իր պայուսակից գողացել է 1000 դոլար և 450 հազար դրամ արժողության ոսկե զարդեր և դիմել է փախուստի:

Նյութեր են նախապատրաստվել Վրեժի կողմից գողության կատարման հաղորդման հիման վրա, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել հանցակազմի բացակայության հիմքով:

Այնուհետև գործ է հարուցվել իր՝ հաղորդում տվող Էլմիրայի նկատմամբ…

Նախաքննության և դատաքննության ընթացքում Էլմիրան իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, թե Վրեժ Ա.-ի հետ գտնվել է ինտիմ հարաբերությունների մեջ: Իրենից ջահել Վրեժի ծնողները դեմ են եղել իրենց հարաբերություններին, փորձել են իրենց բաժանել, բայց Վրեժն ապրել է իր հետ, իր բնակարանում:

2013 թվականի հունվարի 6-ին ինքը Վրեժի և իր հինգ երեխաների հետ Հայաստանից մեկնել է Մինսկ: Այնտեղ ապրել են մինչև մարտի 7-ը:

Միգրացիայի միջազգային կազմակերպության աշխատակիցների կողմից որպես օգնություն Մինսկում ստացել են մոտ 800 դոլար և վերադարձել են Հայաստան:

«Զվարթնոց» օդանավակայանում իրենց դիմավորել են Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան առաքելության ներկայացուցիչները, ովքեր որպես օգնություն իրեն տվել են ևս 300 դոլար և երկու տաքսիով իրենց տեղափոխել են Տաշիր:

Ըստ Էլմիրայի՝ միջազգային կազմակերպությունից ինքը ստացել է ընդամենը 1075 դոլար: Այդ գումարը եղել է իր մոտ:

Տաշիր վերադառնալով՝ երեխաներին թողել է քրոջ մոտ և նույն տաքսիով Վրեժի հետ վերադարձել է Երևան՝ հաջորդ օրը մեկ անգամ ևս Միգրացիայի միջազգային կազմակերպություն գնալու համար՝ նորից գումար ստանալու հույսով:

Գիշերել են Երևանի ավտոկայանի մոտ գտնվող վճարովի կացարաններից մեկում, ապա գումար չստանալով՝ վերադարձել են Վանաձոր:

Ըստ Էլմիրայի՝ իր մոտ եղած 1075 դոլարից 75 դոլարը փոխանակել է դրամով՝ առօրյա ծախսերի համար, իսկ 1000 դոլարը պահել է մոտը:

Վրեժի հետ ճաշել են վանաձորյան խորտկարանում, ինքը վճարել է 5 հազար դրամ: Իր համար 5 հազար դրամով ամառային կոշիկներ է գնել, 20 հազար դրամն էլ տվել է Վրեժին՝ որպես ճանապարհածախս:

Խորտկարանում հաց ուտելուց հետո օգտվել են զուգարանից, սկզբում՝ Վրեժը, հետո՝ ինքը: Զուգարան գնալուց առաջ իր պայուսակը տվել է Վրեժին, բայց երբ դուրս է եկել, տեսել է՝ Վրեժը չկա, իսկ պայուսակից բացակայում են 1000 դոլարը և 450 հազար դրամ արժողության 4 կտոր ոսկե զարդերը՝ 1 «կալիցո», 2 այլ մատանի ու մի զույգ ականջօղ:

Էլմիրան պնդել է, թե ինքը ոստիկանությունում ճիշտ հաղորդում է տվել:

Տուժող Վրեժը հայտնել է, թե Էլմիրայի հետ գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ: Էլմիրայի ու նրա հինգ երեխաների հետ մեկնել է Մինսկ, այնտեղից իրենց Հայաստան են ուղարկել, և միջազգային կազմակերպությունը Էլմիրային, որպես օգնություն, տվել է 830 դոլար: Վերադարձել են Հայաստան:

Օդանավակայանում իրենց դիմավորել են նույն կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչները, երկու տաքսիով իրենց ուղարկել են Տաշիր: Նրանք իրենց գումար չեն տվել:

Էլմիրան Տաշիրում երեխաներին թողել է քրոջ տանը, իր հետ վերադարձել է Երևան՝ նույն կազմակերպությունից գումար ստանալու հույսով: Երևանում իրենք ծախսել են 7-10 հազար դրամ:

Մարտի 8-ին Սոչի մեկնող ավտոբուսի երկու տոմս են գնել և երթուղայինով վերադարձել Վանաձոր: Այնտեղից պետք է գնային Տաշիր:

Վանաձորում խորտկարան են մտել, հաց կերել:
Երբ Էլմիրան մտել է խորտկարանի զուգարան, պայուսակն իր հետ տարել է:

Ինքը այլևս չի ցանկացել Էլմիրայի հետ մնալ, որոշել է բաժանվել նրանից ու հեռանալ: Օգտագործելով ստեղծված հարմար պահը՝ դուրս է եկել խորտկարանից, պատահական տաքսիով ծլկել է՝ մեկնել է ծնողների գյուղ:

Էլմիրան նույն օրը նույնպես եկել է այնտեղ, պահանջել 20 հազար դրամը և բջջային հեռախոսը, որոնք իր մոտ են եղել նրանից հեռանալու պահին: Ինքը վերադարձրել է և՛ գումարը, և՛ հեռախոսը: Այդ ժամանակ Էլմիրան չի ասել, թե ինքը հազար դոլար ու ոսկեղեն է գողացել:

Էլմիրան իր հեռանալու պատճառով է ցանկացել վրեժ լուծել, դրա համար է ոստիկանությունում սուտ հաղորդում տվել: Ինքը Էլմիրայից ոչինչ չի գողացել: Նրա մոտ այդքան գումար չի էլ եղել, նա ստում է, թե Միգրացիայի միջազգային կազմակերպության աշխատակիցները Երևանում գումար են տվել իրեն:

Վրեժի մայրը հայտնել է, թե որդին 2011 թվականից կապվել է Էլմիրայի հետ ու չի կարողացել տարիքով իրենից մեծ, հինգ երեխաներ ունեցող այդ կնոջից հեռանալ, որովհետև նա Վրեժի անձնագիրը միշտ մոտն էր պահում, ճնշումների ու վախեցնելու միջոցով չէր թողնում, որ Վրեժը հեռանա: Մարտի 8-ին Վրեժը զանգել է ու ասել, թե Էլմիրայից փախել է: Նույն օրը նա ծնողական տուն է եկել:

Երեկոյան եկել է նաև Էլմիրան, անպատվել է որդուն, նրանից վերցրել բջջային հեռախոսը, 20 հազար դրամը և այն հագուստները, որ միասին էին գնել: Ուրիշ գումարի կամ ոսկեղենի պահանջ նա չի ներկայացրել:

Հաջորդ օրն իմացել են, որ նա հաղորդում է տվել՝ իբր Վրեժը նրանից մեծ գումար ու ոսկեղեն է գողացել:
Էլմիրայի նպատակն է եղել Վրեժին պահել իր կողքին: Այս դեպքից որոշ ժամանակ անց Վրեժը վախից նորից կապվել է Էլմիրայի հետ: Բայց երբ ոստիկանները պարզել են, որ նա իրականում գողություն չի կատարել, Վրեժը վերջապես հեռացել է Էլմիրայից ու մեկնել Ռուսաստան:

Միգրացիայի միջազգային կազմակերպությունից ստացված գրությամբ՝ կազմակերպությունը Երևանում Էլմիրային ընդհանրապես գումար չի տվել:

Ըստ դատական ակտի՝ Էլմիրայի քույրը հակասական ցուցմունքներ է տվել, թե դեպքից հետո Էլմիրան կահույք է գնել իրենից պարտքով վերցրած 600 դոլարով: Բացի դրանից, դեպքից հետո Էլմիրայի աղջկա մատին է եղել այն կանաչ քարով մատանին, որը, իբր, գողացել էր Վրեժը…
Դատարանը հաստատված է համարել, որ Էլմիրայի մոտ 1000 դոլար և 450 հազար դրամի ոսկեղեն չի եղել, նրանից Վրեժը ոչինչ չի գողացել… Կինը վրեժի զգացումից Վրեժին մեղադրել է չկատարած հանցանքի համար…

Էլմիրա Ուսուբովան մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 200 հազար դրամ տուգանքի: Համաներման կիրառմամբ նա ազատվել է պատժի կրումից:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Էլմիրա Ուսուբովան:

Վերջինս նշել է, թե ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել դատական սխալներ՝ նյութական ու դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Դատարանը, ըստ բողոքաբերի, չի ստուգել, թե իրականում ինչքան գումար կարող էր ինքն ունենալ իր պայուսակում, չփարատված կասկածն էլ մեկնաբանել է ի վնաս իրեն:

Դատարանը երկակի մոտեցում է ցուցաբերել՝ Էլմիրա Ուսուբովայի քրոջ ցուցմունքի մի մասը համարել է ոչ արժանահավատ՝ եզրակացնելով, թե վերջինս պաշտպանության տակ է առել քրոջը, իսկ Վրեժի ծնողների ցուցմունքը գնահատել է արժանահավատ, այն դեպքում, երբ նրանք չէին կարող իմանալ, թե ինչքան գումար է ունեցել Ուսուբովան իր մոտ: Նրանք բնականաբար պետք է պաշտպանեին իրենց որդուն, որ նա գողության համար չդատապարտվի: Տարիներ շարունակ նրանք թշնամական հարաբերությունների մեջ են եղել Էլմիրայի հետ, ամեն գնով ցանկացել են նրան բաժանել իրենց որդուց:

Դատարանը, ըստ բողոքաբերի, պատշաճ գնահատական չի տվել Վրեժի նախաքննական հակասական ցուցմունքներին, երբ նա մի քանի անգամ ընդունել է Էլմիրայի պայուսակից գողություն կատարելու հանգամանքը:

Հետո է նա պնդել, թե ոչինչ չի գողացել:

Դատարանը պատշաճ միջոցներ չի ձեռնարկել Վրեժի ներկայությունը դատարանում ապահովելու համար: Պարզապես հիմք է ընդունել գյուղապետի տեղեկանքը, թե Վրեժի ծնողների հայտարարության համաձայն՝ նա բացակայում է Հայաստանից:

Սակայն առաջին ատյանի դատարանում դատաքննության ժամանակ Վրեժը, ըստ բողոքաբերի, եղել է Հայաստանում, եթե դատարանն ապահովեր նրա ներկայությունը, նա դատարանում ծնողների ազդեցությունից դուրս կլիներ ու կտար ճշմարտացի ցուցմունքներ:

Դատարանը հարցում չի կատարել Միգրացիայի միջազգային կազմակերպության Մինսկի համապատասխան գրասենյակ՝ Ուսուբովայի կողմից ստացած գումարների իրական չափը ճշտելու համար:

Դատարանը չի գնահատել նաև այն, որ Ուսուբովայի բնակարանում կատարված խուզարկությամբ գումար կամ ոսկե զարդեր չեն հայտնաբերվել, ինչը, ըստ բողոքաբերի, վկայում է, որ դրանք իրականում գողացվել էին:

Նախաքննության ավարտից հետո նախաքննական մարմինը Ուսուբովայի կողմից ոստիկանությունում սուտ հաղորդում տալու արձանագրությունը մեղադրական եզրակացությունում որպես մեղսագրված արարքը հիմնավորող ապացույց չի ընդգրկել, նման փաստաթուղթ որպես ապացույց չի ճանաչել, դատաքննության ընթացքում էլ Ուսուբովայի կողմից սուտ հաղորդում ներկայացնելու որևէ արձանագրություն չի հետազոտվել:

Նման պայմաններում անհիմն է դատարանի եզրակացությունը, քանի որ եթե հանցավոր արարքի մասին վկայող ապացույցը չկա, չի կարող անձը մեղադրվել մի բանի համար, որը չի արել:

Ընդհանուր իրավասության դատարանը որևէ գնահատականի չի արժանացրել նաև այն, որ նախաքննական մարմինը առանց բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության որոշել է քրեական հետապնդում չիրականացնել Վրեժի նկատմամբ:

Ըստ բողոքաբերի՝ նախաքննական մարմինը նման որոշում կայացրել է գաղտնի, այդ որոշումն Ուսուբովային չի հանձնվել, նա զրկվել է այդ որոշումը բողոքարկելու իրավունքից:

Խախտվել են Ուսուբովայի իրավունքները, նախաքննության ընթացքում նրան հասանելիք դատավարական փաստաթղթերից որևէ մեկը թարգմանված չի եղել, գործի նյութերը ծանոթացման համար ամբաստանյալին թարգմանված չեն տրամադրվել կամ ծանոթանալիս թարգմանիչ չի եղել:

Ըստ վերաքննիչ բողոքի՝ քրեական գործի մինչդատական ու դատական քննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար չեն Էլմիրա Ուսուբովային մեղավոր ճանաչելու և դատապարտելու համար: Առկա է չփարատված կասկած, որը ՀՀ Սահմանադրությամբ մեկնաբանվում է հօգուտ ամբաստանյալի:

Ամբաստանյալը վերաքննիչ բողոքով խնդրել է բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ և իրեն անպարտ ճանաչել մեղսագրված հոդվածով:

Վերաքննիչ քրեական դատարանը եզրակացրեց, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով իրոք չի հիմնավորվել, թե Ուսուբովան կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն:

Միգրացիայի միջազգային կազմակերպությունից հայտնել են, որ Ուսուբովան Մինսկում այդ կազմակերպությունից ստացել է 560 եվրոյին համարժեք դոլար: Այդ գումարը հետագայում խուզարկությամբ Ուսուբովայի մոտ չի հայտնաբերվել, իսկ Վրեժն իր առաջին բացատրություններում ընդունել է, որ այդ գումարը վերցրել ու խորտկարանից փախել է՝ զայրացած լինելով Էլմիրայի վրա: Հետագայում Վրեժը հրաժարվել է խոստովանությունից:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Սևակ Համբարձումյան, Մանուշակ Պետրոսյան, Արարատ Պետրոսյան դատավորական կազմով, եզրակացրեց, որ Ուսուբովայի արարքում բացակայում է սուտ մատնություն կատարելու հանցակազմը:

Վերաքննիչ բողոքը բավարարվեց:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանվեց:

Էլմիրա Ուսուբովան ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվեց անմեղ ու արդարացվեց, նրա վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճվեց, իսկ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում