Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Որ երկրներում են թրաֆիքինգի ենթարկվում հայ կանայք և տղամարդիկ

Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը:

 Պարոն Կաժոյան, շինարարությունում աշխատելունպատակով շատ հայեր մեկնումեն Ռուսաստան: Սակայն, ինչպես հայտնի է, գործատուները վերցնում են նրանց անձնագրերը՝այլ աշխատանքի հնարավորություն չտալով.դա թրաֆիքինգ համարվո՞ւմ է: Ի՞նչ է առհասարակ Հայաստանն անումնրանց պաշտպանելու համար:

 Միայն անձնագիր վերցնելըդեռ թրաֆիքինգ չէ, դա բաղադրիչներից մեկն է: Եթե կան նաև մնացած բաղադրիչները՝ բռնի հավաքագրում, տեղափոխում, նույն անձնագիր վերցնելը, այնուհետև աշխատավարձ չվճարելը, անմարդկային պայմաննրում ապրելը, դակարող է որակվել որպես թրաֆիքինգ: Իսկապես,դժվարությունը բոլոր երկրներին է  վերաբերում, ոչ միայն Հայաստանին: Աշխատանքային թրաֆիքինգը կարծես թրաֆիքինգի առավել չերևացող կողմն է,և այստեղ շատ դժվար է  սահմանազատում կատարել աշխատանքային պայմանագրի խախտման և թրաֆիքինգի միջև: Որպես կանոն,հայ միգրանտները, հայ աշխատուժը, որ գտնվում է Ռուսաստանում,ունենում են խնդիրներ աշխատանքային կանոնադրության խախտումների առումով: Շատ քիչ դեպքեր են եղել, երբ հնարավոր է եղել իսկապես ապացուցել թրաֆիքինգի հանցագործությունը:

Խնդիրն այն է, որ մարդիկ միակ բառը, որ այս բնագավառից իմացան,հենց թրաֆիքինգն է, որովհետև երբ հաճախ խոսում ես հնարավոր, հավանական զոհերի հետ և հարցնում ես՝ինչպես է եղել այդ պայմանագրի խախտումը,բոլորն ասում են՝մեզ թրաֆիքինգի են ենթարկել: Իսկ հետո երբ պարզում ես՝ հասկանում ես, որ այդտեղթրաֆիքինգի տարրչկա: Շատ նուրբ խնդիր է դատարանջատելը: Մեր ոստիկանությունն էլ բավականին լավ աշխատանք է տանում:

Ոչ միայնՌուսաստանում, Հայաստանի ներքին շուկայում նույնպես նման դեպքեր լինումեն: Ցավոք,ընդհանուր պատկերը, որ ունենք այն է, որ հայ կանայք ենթարկվում են սեռական թաֆիքինգի Թուրքիայում և Արաբական Էմիրություններում, իսկ հայ տղամարդիկ աշխատանքային թրաֆիքինգի՝Ռուսաստանում:

Ես մատնանշեցի Ռուսաստանը, որովհետև վերջերս Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնագիր ստորագրեցին, որով հայ միգրանտներին արտոնություններ տրվեցին. ստացվում է, որ Հայաստանի կառավարությունն իր քաղաքացիների համար համաձայնագիր է  ստորագրում, մյուս կողմից էլ՝նրանց այնտեղ թրաֆիքինգի են ենթարկում:

 Նման համաձայնագրերը միանշանակ ավելի օգտակար են, որովհետև ավելի երաշխավորված են, ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում միգրանտների համար, նրանց պաշտպանվածությունն ավելի է մեծանում, բայց նորից որևէ երաշխիք չկա, որ այս կամ այն գործատուն կարող է չչարաշահել իր դիրքը և դժվարին պայմաններ չստեղծել իր կողմից աշխատանքի վերցրած մարդկանցհամար:Մենքհամապատասխան պայմանագրեր ունենք Արաբական Էմիրությունների, Քաթարի հետ, որոնք պաշտպանում են հայ միգրանտների շահերը:

 Բայց նույնիսկ այդ պայմանագրերի առկայության դեպքում երաշխավորված չէ թրաֆիքինգի դեպքերիբացակայությունը:

 Ավելի երաշխավորված է  այս պայմանագրով, բայց ընդհանուր երաշխիքներչկան: Թրաֆիքինգն ինքնին օրենքի խախտում է, օրենքը թույլ չի տալիս, որ նման բան լինի և պատժում է, բայց,ինչպես ցանկացած հանցագործության դեպքում,այստեղ էլ հայտնվում են մարդիկ, ովքեր գումարի դիմաց  պատրաստ են խախտել օրենքը:

Դուք էլ նշեցիք, որ Հայաստանում թրաֆիքինգի դեպքերը նվազում են, դա պայմանավորված էմիայն հասարակության իրազեկվածությա՞մբ, թե՞համապատասխան մարմիններն են աշխատանք տանում:

 Թիվ մեկը,ես կասեի,տեղեկացվածության խնդիրն է, նախկինում մենք ունեինք դեպքեր՝ դեռ 10-12 տարի առաջ, որ 50-60 հոգանոց խումբը առանց որևէ կասկածի դիմել էր՝աշխատելուօտար երկրում,և հայտնվել էր թրաֆիքինգի զոհի պայմաններում: Այսօր նման  միամտություն չկա, ցանկացած գայթակղիչ առաջարկ մտածելու տեղիք է տալիս:

Դուք նշեցիք,որ Թուրքիայում և Արաբական Էմիրություններում հայ կանայք հիմնականում սեռական շահագործման են ենթարկվում, տվյալներ կա՞ն այն մասին, որ նրանց շարքերումանչափահասներ կան:

 Ես որքան հիշում եմ՝անչափահասներ չկան, այդ թիվը նույնպես նվազելէ  քարոզչության արդյունքով: Չեմ կարծում նաև, որ կաթաքնված հանցագործություն: Այսօր այնքան էլ դյուրին չէ և՛ մարդուն խաբել, և՛ անպատիժ մնալ:

Իսկ սեռական շահագործումը Հայաստանի ներսում աճե՞լ է:

 Ներքին երևույթներին նախկինում այնքան էլ մեծ ուշադրություն չէրդարձվում, թրաֆիքինգը ենթադրում էր սահմանի հատում: Բայց այսօր  հստակ շրջանառության մեջ է  մտել ներքին թրաֆիքինգ հասկացությունը:Այսօր ոստիկանությունը նաև այդ ուղղությամբ է աշխատում, դեպքեր կան, բացահայտումներ կան: Սեռական շահագործման ներքին դեպքեր այստեղ ևս գրանցվել են և բացահայտվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում