Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան

ՀԱՊԿ- ը չի արձագանքում գործող իշխանության կրավորականության պատճառով

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ երկրում պետք է նոր իրավիճակ ստեղծվի, և որևիցե մեկը, անգամ հակառակորդը չպետք է հանդգնի «խաղ տալ» մեր սահմանների և մեր գյուղացիների հետ: Րաֆֆի Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց, որ միջազգային հանրությունը, ՀԱՊԿ-ը, Ամերիկան, անգամ Ռուսաստանը՝ որպես ռազմավարական դաշնակից, համապատասխան արձագանք չեն տալիս Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին հիմնականում մեր իշխանությունների թուլության պատճառով. «Ես տեսնում եմ մեր գործող իշխանության կրավորականությունը, քաղաքականության խեղճությունը, մենք զիջում ենք մեր ինքնիշխանությունը, ազատությունը, բոլոր մայրաքաղաքներում»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա կոչերի ժամը անցել է։ «Մենք տարիներ շարունակ կոչ ենք անում, որ ռազմավարական դաշնակիցը չպետք է վաճառի այնպիսի զենք, որով կկարողանան մեր քաղաքացիական բնակչությանը, զինվորներին հարվածել, դա ռազմավարական դաշնակցություն չէ, ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է դուրս գա ճամբարային մտածելակերպից, ունենա նորմալ հարաբերություններ այն երկրների հետ, որոնք պատրաստ են մեզ հետ ունենալ դաշնակցային հարաբերություններ, Ռուսաստանից սկսած մինչև Չինաստան, Ամերիկա, Հնդկաստան, բայց դա ենթադրում է փոխադարձում»,- մանրամասնեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ փոփոխությունները հրատապ են, անհրաժեշտ։ «Ես կարծում եմ, որ շատ շուտ մենք դեմ-հանդիման պիտի գանք այն իրականությանը, երբ ճամբարները մեզ չեն օգնելու, մենք առաջին հերթին մեր շահը պիտի պաշտպանենք Հայաստանով, Արցախով, սփյուռքով»,- ասաց նա՝ հավելելով, որ դրա համար պետք է հասնել սահմանադրական իրավական պետության, Հայաստանի իշխանությունները պետք է փոխվեն, առաջին անգամ ընտրվեն:

Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ մեր բոլոր իշխանությունների օրոք մենք զիջել ենք ազգային շահը, մեր դիրքերը։ «Օրինակի համար՝ Մադրիդյան սկզբունքները անընդունելի են, պետք ունենք այնպիսի իշխանության, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունն իր տարածքային ամբողջականությամբ, դրանից հետո, խնդրեմ, քննարկենք Եվրոասոցացում, թե Մաքսային միություն, որին մենք դեմ ենք, բայց աշխարհաքաղաքական քննարկման մեջ պիտի մտնենք Արցախը Ճանաչած»,- նկատեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում