Saturday, 20 04 2024
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ԱԳՆ-ի հանձնումը

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն  է տարածել, որով միջազգային հանրությանը հորդորում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ՝ վերջին օրերի սահմանային լարվածության պատասխանատվությունը դնելով Երևանի վրա: Դա հայտարարություն է, որը պետք է արած լիներ Հայաստանի ԱԳՆ-ն: Բայց Հայաստանի ԱԳՆ-ն վերջին օրերին վերածվել էր լռության ամրոցի, իսկ արտգործնախարար Նալբանդյանը, երբ գնդակոծվում էին Հայաստանի սահմանամերձ գյուղերը, երբ դիվերսիոն խմբերը մեկը մյուսի հետևից փորձում էին ներթափանցել Հայաստանի սահման, և հայ զինծառայողներն իրենց կյանքի գնով կասեցնում էին այդ փորձերը, խոսում էր Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության նպատակահարմարության մասին: Եվ սա այն դեպքում, երբ ինչ Հայաստանը ոտք է դրել Եվրասիական միության արահետին, մեկը մյուսի հետևից հարվածներ է ստանում և՛ ազգային շահերին, և՛ ազգային արժանապատվությանը, և՛ ազգային անվտանգությանը. հարվածներ է ստանում Մոսկվայից, Աստանայից, Բաքվից, չորս կողմից:

Ահա այս պարագայում Հայաստանի ԱԳՆ-ն խոսում է ոչ թե այս ամենի մասին, այլ ԵՏՄ-ին անդամակցելու որոշման անսասանության մասին: Սա, իհարկե, արդեն դժվար է ԱԳՆ որակել, սա պարզապես մի գործակալական կառույց է, որը Հայաստանում կատարում է երրորդ երկրի շահերի սպասարկում և լռում կամ խոսում է երրորդ երկրի շահերից ելնելով: Եվ, ըստ էության, արդեն կարևոր էլ չէ, թե որն է այդ երրորդ երկիրը, թեև այս պարագայում իհարկե ակնհայտ է, որ խոսքը Ռուսաստանի մասին է: Որովհետև երբ Հայաստանի սահմանները գրոհում են, լռում է մեկ էլ Հայաստանի անվտանգության, այսպես ասած, թիվ մեկ դաշնակիցը՝ Ռուսաստանը, որը սպառազինություն է մատակարարում Հայաստանի սահմանները գրոհող Ադրբեջանին: Այսինքն՝ Ռուսաստանը հարձակողական սպառազինություն է մատակարարում մի երկրի, որը գնդակոծում է Հայաստանի խաղաղ բնակավայրերը: Եվ այսքանից հետո ցինիզմի ու զավեշտի գագաթն է հրադադարի խախտման վերաբերյալ մտահոգություն հայտնելու մասին ՌԴ ԱԳՆ հայտարարությունը:

Հրադադարի խախտման մասին մտահոգություն կարող են հայտնել այն երկրները, որոնք Ադրբեջանին մինչև ատամները չեն զինում: Իսկ երբ Ռուսաստանը չորս միլիարդ դոլարի սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին, իսկ հետո էլ մտահոգվում, երբ Ադրբեջանը կրակում է Հայաստանի վրա, ապա սա արդեն ուղղակի անբարոյություն է՝ մեղմ ասած: Հայաստանի ԱԳՆ-ն պետք է խոսեր այդ մասին, եթե սպասարկելու լիներ Հայաստանի շահերը: Այս օրերին հասարակության ակտիվ հատվածը սոցցանցերում դժգոհում էր արտգործնախարարության լռությունից և պասիվությունից: Այս սպասումներն ու դժգոհությունները իրականում ավելորդ են: Հայաստանի ԱԳՆ-ից պետք է մի բան սպասել՝ հայտարարություն ինքնալուծարման մասին: Այլևս, միայն դա կարող է լինել այդ կառույցի ղեկավարության միակ ադեկվատ քայլը վերջին մեկ տարվա գործունեությունից հետո:

Սա չի նշանակում, որ մինչ այդ ԱԳՆ գործունեությունը Հայաստանի շահերից էր բխում: Պարզապես վերջին մեկ տարում ԱԳՆ-ն անցավ, ըստ էության, բոլոր «կարմիր գծերը»:

Իսկ ընդհանրապես, այս ամենն իհարկե արտաքին քաղաքականության ոլորտում պետական քաղաքականության ու մտածողության բացակայության հետևանք է: Դրա արդյունքում է, որ Հայաստանը կորցրել է ԱԳՆ-ն՝ որպես արտաքին քաղաքականություն վարող կառույց: Եվ այդ կորուստը ըստ էության տեղի է ունեցել արդեն ավելի քան մեկ տասնամյակ: Հայաստանի արտաքին քաղաքականությունն այդ ընթացքում պարփակվել է ընդամենը «սպասել և հուսալ» ռոմանտիկ փիլիսոփայության շրջանակում՝ առարկայական գործունեությունը կենտրոնացնելով զուտ ներկլանային տնտեսական գործունեության արտաքին աջակցություն և կապեր ապահովելու խնդրի վրա: Արդյունքում արտաքին քաղաքականությունը՝ որպես պետական քաղաքականության փիլիսոփայության կարևոր մաս, դուրս է մնացել շրջանակից, իմաստազրկվել, դարձել անգամ ավելորդ բեռ և ի վերջո հանձնվել երրորդ պետության: Ղարաբաղի խնդրում Հայաստանի դիվանագիտական անզորությունը այդ գործընթացի բացասական էֆեկտներից մեկն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում