Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, այսօր Կահիրեում սկսել է աշխատանքը Եգիպտոսի ֆոնդային բորսան: Ընդ որում, այն փակ է եղել Եգիպտոսում հակակառավարական ցույցերը սկսելուց հետո: Այս արդյունքը կանխատեսվել էր մասնագետների կողմից: Բանն այն է, որ եգիպտական տնտեսությունը զգալի վնասներ է կրել հեղափոխությունից առաջ և հետո, ինչը չէր կարող չազդել ընդհանուր ցուցանիշների վրա:
Հենց բացման ժամանակ բորսային ինդեքսներն ընկել են 9.93%-ով: EGX-30 եգիպտական բորսայի հիմնական ինդեքսը նվազեց 560.87 կետով` կազմելով 5,058 կետ:
Իսկ Եգիպտոսի ընկերությունները կորցրել են մինչև 12 մլրդ դոլար: Երկրի ամենախոշոր Commercial International Industries բանկը կորցրել է 10%: Մասնագետները կարծում են, որ առաջին մեկ շաբաթվա ընթացքում ֆոնդային բորսան կկորցնի ցուցանիշների 20-30%: