Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում դրության բորբոքման հետ կապված, հաղորդում է APA-ն:
Հայտարարությունում նշվում է, որ «հայկական բանակը, վերջին մի քանի օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին և զորքերի շփման գծում խախտելով հրադադարի ռեժիմը, հարձակումներ է գործել ադրբեջանական բանակի դիրքերի վրա»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ «Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի անտեսումը հիմքեր է տալիս, որպեսզի միջազգային հանրությունը պատժամիջոցներ սահմանի Հայաստանի դեմ»: