Կալինինգրադի բնակիչները մտածում են «ժողովրդական հանրապետություն» ստեղծելու մասին: Քաղաքում տարածվել են թռուցիկներ նոր պետության անվամբ՝ Լիտվայի դրոշի ֆոնին: Այս մասին գրում է «Խարտիա 97»-ը:
Միաժամանակ սոցցանցերում հայտնվել են կոչեր՝ անցկացնելու ակցիաներ և աջակցելու Կալինինգրադի մարզի ինքնավարությանը: «Բավական է կերակրենք Մոսկվային» կարգախոսով երթը ցանկանում են անցկացնել օգոստոսի 17-ին Նովոսիբիրսկում ծրագրված համանման ակցիայի հետ:
Ավելի վաղ Կալինինգրադի մարզի անկախության կողմնակիցները բազմիցս ակցիաներ էին կազմակերպել գերմանական Պրուսիայի դրոշի ներքո: