Երկրաշարժից, ցունամիից և Ֆուկուսիմայի ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո25 երկրներ փակել են իրենց ներկայացուցչություններն ու դեսպանատները Տոկիոյում:
Այս մասին այսօր հայտնել է France Presse գործակալությունը` հղում կատարելով Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեակի Մացումոտոյի հայտարարությանը:
Դեսպանատները փակած պետությունների շարքում են Գերմանիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան: Նախարարության տվյալներով, 8 երկրներ իրենց ներկայացուցչությունները հանել են Տոկիոյի տարածքից, մյուսները տարհանել են իրենց դիվանագետներին:
Մարտի 11-ի երկրաշարժից հետո իրավիճակը սրվել է նաև Տոկիոյում, շատերը լքել են մայրաքաղաքը, քանի որ այնտեղ նկատվում է ճառագայթման բարձր մակարդակ: