Մարտի 23-ին` ժամը 12-ն անց 10-ի սահմաններում, Հայաստանի փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական ջոկատը ահազանգ է ստացել, որ Գավառի Ազատության փողոցի «Անցում» կոչվող ճանապարհահատվածում ձյան մեջ են թաղվել Գավառի ԳԳՄ-ին պատկանող «Ուազ» մակնիշի 2 ավտոմեքենա:
Փրկարար ջոկատի աջակցությամբ մեքենաները դուրս են բերվել ձնաբքից:
Տուժածներ չկան: