ԱԺ հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը մինչ օրս չի հասկացել, թե որն է Րաֆֆի Հովհանիսյանի հացադուլի պատճառը։
«Ճիշտ է, ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համաձայն չեմ նրան վիրավորելու հարցում, բայց ծոմը քաղաքական կատեգորիա չէ, ավելի շուտ եկեղեցական կատեգորիա է։
Աժ պատգամավորը, եթե իշխանությունների դեմ հացադուլ է հայտարարում, ապա պետք է կոնկերտ հայտնի, թե ինչ պահաջներ է ներկայացնում»,- նկատեց Ռաֆիկ Պետրոսյանը։