Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Նիստ` Պաշտպանության նախարարությունում

ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր` մարտի 23-ին, կայացել է պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Ելույթով հանդես են եկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ընթացքում քննարկվել է պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքներն ամփոփող հանրային իրազեկման փաստաթղթի նախագիծը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն իր ելույթում նշել է, որ ՙՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների մասին՚ հանրային իրազեկման փաստատթղթում պաշտպանության և ռազմական խնդիրների ներկայացումը լույս կսփռի հասարակության համար մինչ օրս ոչ այնքան հասկանալի ոլորտի խնդիրների ու հեռանկարների վրա:

Պաշտպանության նախարարը գոհունակություն է հայտնել պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքներից` նկատելով, որ չնայած Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացն իրագործվեց ընդգծված գաղտնիության պայմաններում, սակայն այսօր կարող ենք հանրային իրազեկման փաստաթղթի միջոցով ՀՀ հասարակությանը, ինչպես նաև միջազգային հանրությանն իրազեկել ՀՀ պաշտպանության համակարգում իրականացված և պլանավորված մի շարք բարեփոխումների վերաբերյալ` դրանք փոխկապակցելով սպառնալիքների և առկա կարողությունների գնահատման հետ:

Կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` նշելով, որ հանրային իրազեկման փաստաթուղթը, որտեղ նշված են ՀՀ ազգային անվտանգության բոլոր հնարավոր սպառնալիքները և դրանց չեզոքացման եղանակները, ցույց է տալիս, որ «պաշտպանության ռազմավարական վերանայումն ավարտելուց, դրա ընթացքում մշակված ու հաստատված ռազմավարական պլանավորման փաստաթղթերը համապատասխան միջոցներով ապահովելուց և կյանքի կոչվելուց հետո Հայաստանի Հանրապետությունը կլինի առավել անվտանգ»:

Փաստաթղթում անվտանգության սպառնալիքները ձևակերպելիս հաշվի են առնվել ղարաբաղյան հակամարտության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կարգավորման կամ չկարգավորման հնարավոր տարբերակները:

Համաձայն սահմանված ընթացակարգի` պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքներն ամփոփող Հանրային իրազեկման փաստաթուղթը առաջիկայում կներկայացվի հանրության ուշադրությանը:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում