Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում այսօր «Առաջին լրատվականի» դիտարկմանը, թե արաբական աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները վկայեցին այն մասին, որ պաշտոնական Վաշինգտոնը կարող է մի կողմ դնել realpolitik-ը և հաշվի նստել տարբեր երկրներում հասարակության պահանջների հետ, և մեր հարցին` եթե Հայաստանում Մարտի 1 լիներ այսօր` Վաշինգտոնը նույնպիսի կեցվածք կդրսևորե՞ր, ինչպես երեք տարի առաջ էր, թե՞ այլ դիրքորոշում կորդեգրեր: Մ.Յովանովիչը պատասխանեց.
«Պատմական իրադարձություններ են տեղի ունենում: Ես չեմ ուզում վիճարկել ձեր դիտարկումը այն մասին, որ ԱՄՆ-ը այժմ նախընտրում է այլ մոտեցում ցուցաբերել, պարզապես նշեմ, որ Միացյալ Նահանգները տարբեր իրավիճակներում առաջնորդվում է իր ազգային անվտանգության շահերով և նաև իր արժեքների ապահովմամբ, և երբեմն այդ երկուսի միջև լարվածություն է ստեղծվում: Նախկինում մենք առաջնորդվել ենք մեր արժեքներով և մեր շահերով և այժմ նույնպես` շարունակում ենք այդպես: ՆԱՏՕ-ի վերջին գործողությունները, որոնք ծավալվում են Լիբիայում, կատարվում են այն նպատակով, որպեսզի ապահովվի Լիբիայի ժողովրդի պաշտպանությունը»: