Friday, 29 03 2024
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»

Քոչարյանների փաստաբանն ինքնագլո՞ւխ է հերքել

ՀՀ նախկին նախագահ Ռ.Քոչարյանի ընտանիքի գործընկեր կառավարիչ` «GPartners» իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանը այսօր հետաքրքիր տեղեկություն հայտնեց դատական նիստի ընթացքում:

Նա Սեդրակ և Բելլա Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոնի» գործի քննության ժամանակ նշեց, որ Քոչարյաններին վերաբերող 2010թ. սեպտեմբերի 25-ին, սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 7-ին «Ժամանակ»-ում տպագրված հրապարակումներին իր վստահորդները տեղյակ չեն եղել, դրա համար էլ հայցն ավելի ուշ է ուղարկվել դատարան` Քոչարյանների տեղեկանալուց հետո, ինչը հայցվոր կողմը դատարան դիմելու ժամկետի խախտում չի համարում: Քոչարյաններն էլ ընթերցել են հոկտեմբերի 28-ի հոդվածը (որտեղ ներառված է եղել Սարգիս Գրիգորյանի պատասխանը հետևյալ նշումով` «հրապարակվել են… տիկին Բելլա Քոչարյանի և պարոն Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ փաստացի անճշտություններ, այսինքն` ոչ ստույգ տեղեկություններ) տեղեկացնելուց հետո:

Պատասխանող կողմի շահերի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանն էլ հակադարձում է, որ եթե հայցվորները տեղյակ չեն եղել նախկին հրապարակումների մասին ու չեն վիրավորվել, ինչպե՞ս է Սարգիս Գրիգորյանը մինչև հոկտեմբերի 28-ը, առանց իր վստահորդների հետ համաձայնեցնելու հոկտեմբերի 13-ի հերքման տեքստ ուղարկել խմբագրություն` ներկայանալով որպես Քոչարյանների ներկայացուցիչ:

Ստացվում է, որ Քոչարյաններն արդեն տեղյակ են եղել նախորդ բոլոր հրապարակումներին, սակայն բաց են թողել հայց ներկայացնելու մեկամսյա ժամկետը:

Հայցվորներն այս նիստում էլ չնշեցին, թե ինչն են համարում վիրավորանք, ինչը` զրպարտություն, պարզապես մի քանի փաստաթղթեր ներկայացրեցին հրապարակումներում նշված ընկերությունների բաժնետերերի մասին, ու նաև Քոչարյաններին փաստաբանական ծառայություն մատուցելու տեխնիկական առաջադրանքի պատճեն` առանց 3 մլն դրամ վճարման անդորրագրի:

Պատասխանող կողմը ժամանակ խնդրեց ներկայացված ապացույցներին ծանոթանալու, ինչպես նաև 3 մլն-ի ողջամիտ լինելու հարցը Փաստաբանական պալատի միջոցով պարզաբանելու համար, քանի որ վարքագծի կանոնագրքով փաստաբանը պետք է ողջամիտ վարձատրություն պահանջի` հիմնավորելով, թե կոնկրետ ինչ ծախսերի արդյունքում է տվյալ չափի գումար գոյացել:

Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 7-ին ժամը 10.00-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում