Քեթի Փերին ներկայացրել է This Is How We Do երգի տեսահոլովակը, որը 1 օրում ունեցել է ավելի քան 1.5 մլն դիտում:
Երգը նրա 4-րդ՝ PRISM ալբոմից է: Ռեժիսորն է Ջոել Կեֆալին: Պրոդյուսերական աշխատանքներն իրականացրել է Doomsday Entertainment ստուդիան:
Տեսահոլովակում վառ պատկերների օգնությամբ Փերին երկրպագուներին հիշեցրել է ամռան վերջին ամսվա մասին:
This Is How We Do-ն նրա ալբոմի 5-րդ սինգլն է: