Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Շվեդական հավատարմագրեր` Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Դիանա Յանսեն (նստավայրը՝ Թբիլիսի):

Նախագահը շնորհավորել է դեսպանին և մաղթել հաջողություններ` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները Շվեդիայի հետ և ողջունում է մեր տարածաշրջանում դեսպանատուն հիմնելու շվեդական կառավարության որոշումը` հույս ունենալով, որ տեսանելի ապագայում Հայաստանում ևս կհիմնվի դեսպանատուն: Նախագահի խոսքով, դա լավ ազդակ կլինի երկկողմ հարաբերությունների խորացման և համագործակցության զարգացման համար:

Շվեդիայի նորանշանակ դեսպանը նշել է, որ չնայած այժմ դեսպանատունը գտնվում է Թբիլիսիում, սակայն հույս ունի հաճախ այցելել Հայաստան:

«Շվեդիան այս տարածաշրջանում մեծ հետաքրքրություն ունի: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ամուր և բարեկեցիկ երկիր` սերտ հարաբերություններ ունենալով Եվրամիության և բարիդրացիական հարաբերություններ` իր հարևանների հետ: Մենք ցանկանում ենք աջակցել ձեզ այդ գործընթացում»,- ասել է դեսպան Դիանա Յանսեն:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵՄ-ի հետ մեր երկրի համագործակցությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Դեսպանի խնդրանքով Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Շվեդիային` Հայոց ցեղասպանության ճանաչման համար` ընդգծելով, որ հայ ժողովուրդը երախտապարտ է այն բոլոր երկրներին ու ժողովուրդներին, ովքեր այդ ճանաչումով ոչ միայն հարգում են ցեղասպանության զոհերի հիշատակը, այլ այդ քայլով իրենց նպաստը բերում նաև հետագա ցեղասպանությունների կանխարգելմանը:

«Որքան շուտ թուրքերը ճանաչեն իրենց անցյալը, այնքան լավ և՛ իրենց, և՛ մեզ համար: Մենք, իրավամբ, անցյալով չենք ապրում, և դրա վառ ապացույցը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մեր նախաձեռնությունն էր, ինչը, սակայն, չի նշանակում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար երբևէ կարող էր դառնալ երկրորդական»,- Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանն ասել է նախագահ Սարգսյանը:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում