Հինգշաբթի Երեւանի «Միկա» մարզահամալիրում «Հատիս»-ը կհյուրընկալի իսրայելյան «Էլիտ զուր»-ին: «Հատիս»-ի համար առաջին հանդիպումից կրած պարտությունից հետո միայն հաղթանակը կլինի դրական արդյունք, եւ հաջողոթյան դեպքում մեր թիմի առաջ լավ հնարավորություններ կբացվեն, որը շատ կարեւոր է ամբողջ Հայաստանի բասկետբոլի զարգացման համար:
«Հատիս»-ի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը հայտարարել է, որ աղջիկները գտնվում են լավ մարզավիճակում եւ խաղին լավագույնս պատրաստվում են:
Իսրայելի թիմն արդեն ժամանել է Երեւան: Հանդիպումը կայանալու է նոյեմբերի 4-ին՝ Երեւանի ժամանակով ժ. 18:30-ին: