Մարտի 22-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է Վրաստանում իր առաքելությունն ավարտող ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանին:
Նախագահ Սաակաշվիլին բարձր է գնահատել առաքելությունն ավարտող Հայաստանի դեսպանի ներդրումը հայ-վրացական համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում և պարգևատրել է նրան Վրաստանի պատվո շքանշանով:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն