Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Ընտրություններից հետո ինչպիսի՞ տեսք կունենա թուրքական խորհրդարանը

Թուրքական Zaman թերթի հաղորդմամբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (TEPAV) ներկայացրել է մի հաշվետվություն, որում նշել է, թե ինչպիսի արդյունքներ կգրանցեն հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, եթե խորհրդարան մուտք գործելու համար քաղաքական կուսակցությունների առջև դրված 10 տոկոսանոց նախընտրական արգելքը նվազեցվեր մինչև 4 տոկոսի:

Նշվում է, որ առաջին հերթին դրանից կշահեր քրդական կուսակցությունը, քանի որ նա անպայմանորեն կհաղթահարեր 4 տոկոսանոց նախընտրական արգելքը, ինչը, սակայն, չի կարելի ասել 10 տոկոսանոց արգելքի մասին:

Հիմնադրամի անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ 10 տոկոսանոց նախընտրական արգելքի դեպքում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) 550 մանդատներից 321-ը բաժին կընկնեն Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ), 162-ը` հիմնական ընդդիմադիր, քեմալական ուղղությունը ներկայացնող Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը (ԺՀԿ), 35-ը` «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ), 32-ը` քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությանը (ԽԺԿ, անկախ քուրդ թեկնածուներ):

Մինչդեռ 4 տոկոսանոց նախընտրական արգելքի պարագայում որոշակի կորուստներ են կրում վերոնշյալ թուրքական կուսակցությունները, ինչը, սակայն, չի կարելի ասել քրդական կուսակցության պարագայում: Այս դեպքում ԱԶԿ-ն ստանալու է 9-ով ավելի քիչ մանդատ` 312, ԺՀԿ-ն նույնչափ կորուստ է կրելու` 153 մանդատ, իսկ ԱՇԿ-ն զրկվելու է 5 մանդատից` 30:

Մինչդեռ անկախ ԺՀԿ-ն ստանալու է ևս 13 մանդատ, ընդհանուր առմամբ՝ 45: Բացի այդ, այս դեպքում խորհրդարան մուտք կգործի նաև վերջերս մահացած, ակնհայտ իսլամիստ և Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի գլխավորած «Երջանկություն» կուսակցությունը` 10 մանդատ:

Հիշեցնենք, որ 2002 թվականի նոյեմբերի 3-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում քրդերը հանդես եկան միացյալ կուսակցությամբ, որը հավաքեց քվեների 6 տոկոսից ավելին, ինչը, բնականաբար, բավարար չեղավ թուրքական խորհրդարան մուտք գործելու համար:

Դրա համար էլ 2007 թվականի հուլիսի 22-ին կայացած վաղաժամ խորհրդարանական ընտրություններում քրդերը փոխեցին իրենց մարտավարությունը և հանդես եկան ոչ թե միացյալ կուսակցությամբ, այլ` առանձին (անկախ) թեկնածուներով: Իսկ դա հանգեցրեց նրան, որ Թուրքիայի արևելյան և հարավարևելյան շրջաններում, ուր գլխավորապես ապրում են քրդեր, նրանք հասան զգալի հաջողության. 21 խորհրդարանական մանդատ:

Հատկանշանական է, որ այն վայրերում, որտեղ քուրդ անկախ թեկնածուները պարտություն էին կրել կամ չէին առաջադրել իրենց թեկնածությունը, ԱԶԿ-ն վստահ հաղթանակ էր տարել` հավաքելով քվեների 60 տոկոսից ավելին: Դա պայմանավորված է նրանով, որ քրդերը, հայերի նման, նախընտրում են իրենց համար չարյաց փոքրագույնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում