«Գենդերային օրենսդրական փոփոխությունները. դրանց իրավական եւ հասարակական-քաղաքական հնարավոր հետեւանքներն ու արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հիշեց հնդիկ ականավոր քաղաքական գործիչ Ինդիրա Գանդիի խոսքերը. «Ամենամեծ խոչընդոտը իմ նպատակներին հասնելու համար ես կրում եմ իմ մեջ»: Նա նկատեց, որ այն համակարգում, որտեղ կանայք քիչ դեր են խաղում որոշումների կայացման հարցում, կառավարումն անճոռնի է: Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության փոխատենապետ Էդվարդ Անտինյանն էլ քննարկման մասնակիցներին ցույց տվեց երեւանյան գերեզմանատներում արված լուսանկարներ, որոնցում մահացած տղամարդկանց տապանաքարերն իրենց չափերով ակնհայտորեն գերազանցում էին կից տեղադրված կանանց տապանաքարերին: Նա հատուկ շեշտեց, որ այդ երեւույթը հանդիպել է միայն Երեւանում: «Տղամարդը մեռնում է, սպասում է, որ իր ստորադասը գա, կինն է մեռնում, սպասում է, որ իր վերադասը գա»,- ասաց նա: