Friday, 19 04 2024
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

Ինչու է Կրեմլը պահանջում Հովիկ Աբրահամյանի հրաժարականը

Երևանում նախապատրաստվում է ՀՀ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունը: Այս մասին հաղորդում է ռուսական REX տեղեկատվական գործակալությունը, որը պատկանում է Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովին:

Գործակալությունը որպես վարչապետի պաշտոնանկության գլխավոր պատճառ նշում է Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների վերաձևավորման անհրաժեշտությունը, որի զարգացման հարցում, ինչպես կարծիք կա, Հովիկ Աբրահամյանը չի կարողացել հաջողության հասնել, հատկապես Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական ինտեգրման ծրագրի համատեքստում: Ինչպես տեղեկացնում է Rex-ի աղբյուրը, Երևանում այժմ դիտարկվում է Հայաստանի վարչապետի նոր թեկնածուների հարցը, ընդ որում՝ որոշ թեկնածություններ, եթե Հ. Աբրահամյանի հրաժարականն իրականություն դառնա, «առանձնահատուկ» ու «սենսացիոն» կլինեն:

Ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հովիկ Աբրահամյանի գործունեությունը քննադատել է ոչ մեկ անգամ: Նրան մասնավորապես անհանգստացրել էր Հովիկ Աբրահամյանի դիտարկումները ԼՂՀ-ի ու ՀՀ-ի անբաժանելիության մասին եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներում, որը փորձագետը ներկայացրել էր որպես վերջնագիր, ապա պնդել, որ Մոսկվան այդ վերջնագրերը չի կարող ընդունել: Նա մասնավորապես նշել էր, որ Հայաստանն այդ պրոյեկտներին չի կարող մասնակցել ԼՂ-ի հետ միասին, քանի որ անփոփոխ է ՌԴ դիրքորոշումը ԼՂ կարգավիճակի վերաբերյալ, այն է՝ ՄՄ է մտնում միայն Հայաստանը:

«Եթե Հայաստանը, միևնույն է, միանա ՄՄ-ին, նշանակում է՝ ՀՀ վարչապետը «բալտուն» է»,- նշել էր նա:

Իսկ ներկայիս փուլում Մոդեստ Կոլերովն ընդհանրապես հրաժարվում է խոսել ՀՀ վարչապետից՝ համարելով, որ նրա գործունեության ու հայտարարությունների մասին պարզապես ծիծաղելի է խոսել, քանի որ վարչապետն անլուրջ հայտարարություններով է հանդես գալիս:

«Իմ կարծիքով՝ մինչև հոկտեմբեր տրված ժամանակը կարող է Հայաստանի կողմից օգտագործվել իր իսկ շահերի համար: Ծիծաղելի է հույս ունենալ, որ մինչև հուլիսի 1-ը հայաստանյան կողմը կներկայացնի տեքստը, իսկ հուլիսի 3-ին տեղի կունենա ստորագրումը: Այդպես չի լինում, առավել ևս, երբ հուլիսի 3-ի մասին խոսել է Հովիկ Աբրահամյանը, իսկ Հովիկ Աբրահամյանի խոսքը ոչինչ չարժե, բացարձակապես ոչինչ: Այսօր նա կարող է ասել, որ վաղը Հայաստանը կթռնի Լուսին: Եվ ի՞նչ՝ դա և՞ս պետք է սկսենք լրջորեն քննարկել»,- ասել էր Կոլերովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Զարմանալի է, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության մասին տեղեկությունները տարածվում են ոչ թե հայկական, այլ ռուսական մամուլում և, ի դեպ, եվրասիական ինտեգրացիայի կոնտեքստում բավականին իրազեկ վերլուծաբանի կողմից, որը փաստում է մեկ բան, որ ՀՀ նորանշանակ վարչապետի ջանքերն այս ուղղությամբ իրականում գոհացուցիչ չեն ռուսաստանյան իշխանական շրջանակների համար, և նրանք կցանկանային վարչապետի պաշտոնում տեսնել մեկի, ում հետ հնարավոր է բանակցություններ վարել:

«Առաջին լրատվական»-ին ՀՀ իշխանություններից, մասնավորապես՝ Հովիկ Աբրահամյանի գործունեությունից օրերս իր դժգոհությունն էր հայտնել Ռուսաստանում եվրասիական ինտեգրացիայի ջատագովներից մեկը: Նա, մասնավորապես, նշել էր, որ հայաստանյան կողմը հստակ բանակցություններ չի վարում, իր ցանկությունների մասին բաց տեքստով չի խոսում Ռուսաստանի հետ, ապա բողոքում է, որ ինչ-ինչ հարցեր գոհացուցիչ չեն հայկական կողմի համար: Ուստի կարելի է ենթադրել, որ ռուսական կողմը դեմ չէ վարչապետի փոփոխությանը:

Այնինչ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռուսաստանցի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան, փորձագետ, ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովն ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում Հովիկ Աբրահամյանի շուրջ, ոչ մի կապ չունի ոչ Կրեմլի, ոչ եվրասիական ինտեգրացիայի հետ. դա մաքուր ներքաղաքական գործընթաց է, քանի որ Հայաստանի անդամակցությունը եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին կախված չէ ՀՀ վարչապետի անձից:

«Սա ուղղված է ներկայիս ռեժիմի՝ Սարգսյանի ռեժիմի ամրապնդմանը: Ուստի ես կարծում եմ, որ սա Հայաստանի ավանդական քաղաքական պատկերացումների հերթական ակտն է, որում յուրաքանչյուր թեթև քամի կամ ուժեղ քամի բացատրվում է այլ դաշտերի և աշխարհաքաղաքական ուժերի ազդեցությամբ: Ես չեմ կարծում, որ Մոսկվային հետաքրքիր է զբաղվել Հայաստանի քաղաքական մարմնի յուրաքանչյուր շարժմամբ, ու չեմ էլ կարծում, որ սա որևէ կերպ համակարգված է Մոսկվայի հետ»,- նշեց Վադիմ Դուբնովը՝ հավելելով, որ դա պետք է դիտարկել ներքաղաքական պայքարի դաշտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում