Ցայժմ անպարտելի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հայազգի Վանես Մարտիրոսյանն, որը գլխավորում է 1-ին միջին քաշային կարգի WBO վարկանիշային աղյուսակը, մեքսիկացի Բլադիմիր Էրնանդեսին նոկաուտի ենթարկելուց հետո ցանկություն է հայտնել մենամարտել այդ քաշային կարգում հանդես եկող, աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների հետ։
«2011 թվականն իմ տարին է։ Շուտով կմրցեմ Ռոման Սոուլի հետ, իսկ այդ մարտից հետո ցանկանում եմ ռինգում հանդիպել իմ քաշային կարգի աշխարհի լավագույն մարզիկների հետ։ Իմ նպատակը լավագույններին հաղթելն է»,- Վանեսի խոսքերն է մեջբերում East Side Boxing-ը։