Ռուսաստանի արտգործնախարարությունը Եվրամիությանը սպառնում է եվրոպական էներգաշուկայում գների բարձրացմամբ` ի պատասխան պատժամիջոցների: Այդ մասին է վկայում արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը, գրում է BBC-ն:
«Դա չմտածված, անպատասխանատու քայլ է: Այն կազդի եվրոպական էնգաշուկայում գնաճի վրա»,- ասվում է ԱԳՆ հայտարարությունում:
ԱԳՆ-ն նաև զայրացած է այն փաստից, որ Ռուսաստանի վրա զենքի վաճառքի արգելք է դրվել:
Գերատեսչությունում խոստացել են «հետագայում հարաբերություններ կառուցելիս հաշվի առնել Եվրամիության ներկայիս ապակառուցողական և չմտածված վարքագիծը»: