13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Ցավազրկող. Ինչն է կապում Մոցարտին Բեքհեմի հետ. «Հայկական» ծիկերի առանձնահատկությունը

Ամեն քայլափոխի կարելի է հանդիպել նյարդաբանական խնդիրներ ունեցող մարդկանց: Հայերն այսպիսի խնդիրներով տառապում են առավել հաճախ: Կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներից կարելի է առանձնացնել տիկային խանգարումները:

Ի՞նչ են սրանք, ե՞րբ և ինչպե՞ս են արտահայտվում: Տիկերն առավել հաճախ արտահայտվում են երեխաների շրջանում: 6-18 տարեկան երեխաների մինչև 4 տոկոսն ունի նման խանգարումներ: Դրանք առավել ակտիվ արտահայտվում են սթրեսների արդյունքում և պասիվանում՝ քնած ժամանակ:

Առ այսօր ամբողջությամբ պարզված չեն տիկերի առաջացման պատճառները: Քիչ են նաև գենետիկ հետազոտությունները: Տիկերն առավել հաճախ հանդիպում են այն ընտանիքներում, որտեղ կա նման խնդիր ունեցող գոնե մեկ անձ, սակայն միանշանակ սխալ է այս հիվանդությունն անվանել զուտ գենետիկորեն փոխանցվող, սխալ է նաև ամբողջությամբ գենետիկ գործոնի դերը բացառելը: Պարզապես չկա այն հստակ գենը, որը պատասխանատու է այս հիվանդության համար:

Գոյություն ունեն առաջնային և երկրորդային տիկեր: Առաջնային տիկերն արտահայտվում են որպես առանձին հիվանդություն, երկրորդայինի դեպքում դրանք այլ հիվանդության արտահայտություն են: Սակայն ոչ բոլոր տիկերն են, որ բուժման կարիք ունեն: Մասնագետների փոխանցմամբ՝ եթե երեխայի մոտ առկա է որևէ տեսակի տիկ, սակայն դա նրան չի խանգարում, ուրեմն նման տիկը բուժման կարիք չունի: Իսկ եթե տիկը երեխային շեղում է, երեխան փորձում է զսպել շարժումները և արդյունքում մեկուսանում է շրջապատից, ապա տիկը պետք է բուժել:

 

Դիտեք մեր տեսանյութը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում