Thursday, 28 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Սուսաննան ոչ թե նպաստել է Արմինեի պոռնկությանը, այլ նրան ուղարկել է Դուբայ՝ գթասրտությունից դրդված

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սուսաննա Պետրոսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ:

Աբովյան քաղաքի 43-ամյա բնակչուհի Սուսաննա Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով այն բանի համար, որ նախնական համաձայնության է եկել Դուբայում բնակվող իր դստեր հետ և, կազմակերպելով Աննա Արամյանի (անուն-ազգանունը փոխված է)՝ ՀՀ պետական սահմանը հատելով Դուբայ տեղափոխումը, նպաստել է նրա կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Ըստ մեղադրանքի՝ Սուսաննա Պետրոսյանի դուստր Արմենուհին, բնակվելով Դուբայում, նպաստել է Հայաստանից Դուբայ մեկնած կանանց պոռնկությամբ զբաղվելուն: Նա Հայաստանում բնակվող մորը՝ Սուսաննային հանձնարարել է իր ծանոթների շրջանում գտնել մարմնավաճառությամբ զբաղվելու համար արտերկիր մեկնելու ցանկություն ունեցող կանանց:

Սուսաննա Պետրոսյանի դստեր վերաբերյալ քրեական գործից մաս է անջատված:

2012 դեկտեմբերին Սուսաննան իմացել է, որ Արարատի մարզի բնակչուհի Աննա Արամյանը ցանկություն ունի արտերկիր մարմնավաճառության մեկնելու:

Սուսաննան հանդիպել է Աննային, տեղեկացրել, որ Դուբայ մեկնելու համար անհրաժեշտ հրավերը և ճանապարհածախսի գումարը կուղարկի իր դուստրը: Նա սկզբնական շրջանում կհոգա նաև Դուբայում Աննայի բնակվելու, սննդի և այլ հարցերը՝ հետագայում իր ծախսած գումարները վերցնելով Աննայի աշխատած գումարներից:

Սուսաննան ասել է, թե դուստրը Աննային կօգնի սեռական ծառայություններից օգտվող հաճախորդներով ապահովելու հարցում նույնպես:

Ստանալով Աննայի համաձայնությունը՝ Սուսաննան դստեր ուղարկած գումարով Աննայի համար Երևան-Դուբայ չվերթի ուղետոմս է գնել և 2012 թվականի դեկտեմբերի 25-ին «Զվարթնոց» օդանավակայանից Աննային ճանապարհել Դուբայ:

Շուրջ մեկուկես ամիս Աննան, ըստ մեղադրանքի, Սուսաննայի դստեր օժանդակությամբ Դուբայում զբաղվել է մարմնավաճառությամբ ու ստացած գումարները տվել է նրան:

2013 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ Սուսաննայի դուստր Արմենուհին ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Սկզբում Սուսաննա Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Ըստ Սուսաննայի՝ Աննան «լավ տպավորություն է առաջացրել իր մոտ»: Իմանալով, որ նա ուրիշների տները մաքրելով է գումար աշխատում, խղճացել է նրան: Զանգել է իր աղջկան՝ Դուբայ, ու պատմել է Աննայի մասին: Դուստրը հեռախոսով խոսել է Աննայի հետ: Պայմանավորվել են, որ Աննան մեկնի Դուբայ՝ դստեր երեխային պահելու:

Ըստ պայմանավորվածության՝ դուստրը՝ Արմենուհին, Աննայի հրավերի ու տոմսի համար 1200 դոլար պետք է ուղարկեր, հետագայում այդ գումարը պահեր Աննայի աշխատավարձից:

Արմենուհին հետաքրքրվել է Աննայի արտաքին տվյալներով ու առաջարկել է, որ նա մազերը ներկի:

Ըստ Սուսաննայի՝ Աննայի մեկնելուց ամիսուկես անց Արմենուհին հեռախոսազրույցի ժամանակ դժգոհել է նրանից, ասել է, թե փնթի է, երեխայի նկատմամբ ուշադիր չէ, ուշքն ու միտքը մարմնավաճառություն անելն է:

Ինքն էլ ասել է՝ եթե ուզում է մարմնավաճառություն անել, թող անի ու հետ գա Հայաստան:

Որոշ ժամանակ անց դուստրը զանգել ու ասել է, թե Աննան մարմնավաճառություն էլ չի կարողանում անել, նրան նույնիսկ 100 դոլար չեն տալիս…

Մի օր էլ իմացել են, որ Աննայի մայրը բողոքել է, բողոքի մեջ շոշափել Սուսաննայի ու նրա դստեր անունը:

Երբ Սուսաննան տեղեկացրել է Արմենուհուն, վերջինս զարմացել է ու ասել, որ ապահովության համար Աննայից գրություն կվերցնի, թե նա իր կամքով է Դուբայ մեկնել՝ երեխա պահելու համար, ոչ ոք նրան չի ստիպել:

Երբ Սուսաննան գնացել է օդանավակայան՝ Հայաստան վերադարձող Աննային դիմավորելու, ոստիկանները նրան տարել են ոստիկանություն, և նա իմացել է, որ քրեական գործ է հարուցվել իր նկատմամբ:

Սուսաննան հայտնել է, թե Աննայի կողմից պոռնկությամբ զբաղվելուց ինքը նյութական օգուտ չի ստացել:

Դատական քննության ժամանակ Սուսաննա Պետրոսյանը փոխել է դիրքորոշումը: Նա առաջադրված մեղադրանքն ընդունել է, իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու խնդրել է իր նկատմամբ մեղմ պատիժ նշանակել:

Տուժող Աննան հայտնել է, որ ինքը հանդիպել է Սուսաննա Պետրոսյանին, համաձայնել նրա առաջարկած պայմաններով մեկնել Դուբայ: Իրեն ասել են, թե գնում է երեխա պահելու, բայց հետո ինքը հասկացել է, որ մեկնում է մարմնավաճառությամբ զբաղվելու:

Երբ ինքը Սուսաննայի տանն էր, վերջինս խոսել է դստեր հետ, ով հետաքրքրվել է իր արտաքինով, հարցրել՝ ինքը բաց հագուստներ հագնո՞ւմ է, թե՞ ոչ, պարտադրել է, որ մազերը սև ներկի: Սուսաննան պահանջել է, որ իրենց խոսակցության մասին ոչ ոքի չասի:

Դուբայում իրեն դիմավորել է Արմենուհին: Նա սկզբում լավ է վարվել իր հետ:

Ինքը Արմենուհու հետ հաճախել է տարբեր ակումբներ: Արմենուհին իր համար հաճախորդներ է գտել: Քանի որ ինքը լեզվին չի տիրապետել, Արմենուհին է պայմանավորվել հաճախորդների հետ, հաճախորդներից գումարը նա է վերցրել: Դրա համար ինքը տեղյակ չէ, թե ինչքան գումար է աշխատել:

Ինքը մի հնդիկի, առանց Արմենուհու գիտության, սեռական ծառայություն է մատուցել, հնդիկի տված 500 դրհամն էլ պահել է իր մոտ:

Մի առավոտ Արմենուհին լոգարանում գտել է այդ գումարը, ծեծել է իրեն ու, որպես պատիժ, չի թողել ոչ մի տեղ գնա: Ինքը հաղորդագրություն է ուղարկել ընկերուհուն, հայտնել, որ Արմենուհին հաճախակի է ծեծել իրեն, ուտելիք չի տվել:

Տեսնելով, որ այլևս չի դիմանում, Արմենուհուց գաղտնի զանգել է ընկերուհուն, խնդրել, որ մորը տեղեկացնի, թե այլևս չի կարողանում մնալ:

Արմենուհին պատռել է իր կողմից գնված հագուստները՝ ասելով, թե պիտի մերկ մնա: Հետո իր շորերից մեկը տվել է, որ հագնի:
Տուժողն ասել է, թե հնարավորություն ունեցել է Դուբայում ոստիկանություն գնալու, բայց լեզվին չի տիրապետել ու վախեցել է:

Արմենուհու պահանջով գրություն է գրել, թե Դուբայ է մեկնել իր կամքով:

Հաջորդ օրը Արմենուհին իրեն ճանապարհել է Երևան:

Տուժողը Սուսաննայից նյութական պահանջ չի ունեցել, նույնիսկ խնդրել է նրան մեղմ պատժել:

Ընդհանուր իրավասության դատարանը պոռնկությանը նպաստելու համար մեղավոր է ճանաչել Սուսաննա Պետրոսյանին ու դատապարտել 3 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հուլիսի 11-ից:

Դատարանը վճռել է Սուսաննա Պետրոսյանից հօգուտ պետբյուջեի բռնագանձել համակարգչատեխնիկական փորձաքննության համար ծախսված գումարը՝ 687 հազար դրամը՝ որպես դատական ծախս:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել Սուսաննա Պետրոսյանն ու իր շահերի պաշտպանը և Սուսաննա Պետրոսյանը՝ առանձին:

Այն բողոքում, որը պաշտպանն էլ էր ստորագրել, արդարացման պահանջն էր սկզբում: Բողոքաբերները պնդել էին, թե Սուսաննայի մեղավորությունն ապացուցված չէ: Բողոքի շարունակությունը կազմում էր պայմանական դատապարտություն կիրառելու խնդրանքը, եթե դատարանը կեզրակացնի, որ Սուսաննան մեղավոր է մեղսագրված արարքի կատարման համար:

Սուսաննան իր առանձին բողոքով իրեն մեղավոր էր ճանաչել ու խնդրել էր, որ դատարանը մեղմացնի սահմանված պատիժը, պայմանական դատապարտություն կիրառի՝ հաշվի առնելով, որ իր խնամքին է յոթանասուներեքամյա մայրը, որ ինքը կին է՝ քառասունչորս տարեկան, դրական է բնութագրվում, զղջացել է կատարածի համար:

Ըստ Սուսաննայի՝ ընդհանուր իրավասության դատարանը պատիժ նշանակելիս հաշվի չի առել, որ իր արարքի շարժառիթները եղել են «գութն ու կարեկցանքը»: Այսինքն, ինքը Աննային ուղարկել է Դուբայ՝ խղճահարությունից դրդված: Բացարձակապես գույքային օգուտ չի ստացել:

Այս վերջին հանգամանքի վրա շեշտը դրեց նաև Սուսաննայի շահերի պաշտպանը:

Վերջինս որպես ապացույց ցանկանում էր դատարանին ներկայացնել «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ժամանակ Աննայի կատարած հայտարարության դրվագը, թե ինքը Դուբայում սկզբում միայն երեխա է պահել, հետո է անցել մարմնավաճառությանը:

Մեղադրողն առարկեց ու հայտնեց, թե պաշտպանի հիշյալ միջնորդությունը հնչել է նաև ընդհանուր իրավասության դատարանում: Այս կապակցությամբ դատարան է հրավիրվել ու նորից հարցաքննվել տուժողը, ով ասել է, թե իրեն «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդմանն են կանչել ու չեն ասել, թե ինչի վերաբերյալ պիտի ինքը խոսի: Իսկ նկարահանման ժամանակ հանկարծակիի է եկել հնչած հարցերից, ամաչել է ու ասել, որ Դուբայում զբաղվել է երեխա պահելով… Իրականում ինքը զբաղվել է մարմնավաճառությամբ, և իրեն այնտեղ ապրող աղջկա մոտ է ուղարկել ամբաստանյալ Սուսաննա Պետրոսյանը:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը մատնացույց արեց վերաքննիչ դատարանի դահլիճում նստած տարեց կնոջը, ով ծերունավարի մեղմ արտասվում էր: Պաշտպանն ասաց, թե նա ամբաստանյալի հիվանդ մայրն է, գտնվում է ամբաստանյալի խնամքի տակ:

Ամբաստանյալ Սուսաննա Պետրոսյանն արդեն մեկ տարի կալանավայրում է, նրա մայրը մնացել է մենակ, հարևաններն են նրան հոգ տանում, ճաշ տալիս…

Դահլիճում նստած տատիկը դիմելով նախագահող դատավորին՝ ասաց. «Իմ խաթեր աղջկաս բաց թող, թագավո՛ր դատավոր ջան»:
Սուսաննա Պետրոսյանի շահերի պաշտպանը ներկայացրեց, որ Սուսաննան դրական է բնութագրվել ոչ միայն բնակության վայրում, այլև կալանավայրում, որտեղ նա գերազանց վարք է դրսևորում:

Սուսաննան երեք չափահաս երեխաների մայր է, բացի Դուբայում բնակվող ու Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվող աղջկանից՝ նա նաև Ռուսաստանում ապրող երկու երեխա ունի:

Պաշտպանն ու ամբաստանյալը իրենց բողոքներում խնդրել էին նաև, որ վերաքննիչ դատարանն ամբաստանյալին ազատի դատական ծախսերի հատուցումից՝ պատճառաբանելով, որ ամբաստանյալը անվճարունակ է, նա անգամ ազատության մեջ եղած ժամանակ 687 հազար դրամ չի ունեցել, էլ ո՞ւր մնաց, որ հիմա ունենա: Պաշտպանը նշեց նաև, որ այդ «համակարգչատեխնիկական» փորձաքննության արժեքը անհասկանալիորեն բարձր է, պարզ չէ, թե որտեղից է գոյացել նման գումար, կամ ի՞նչ են փորձաքննել այդ գնով… Հեռախոսային մի քանի հաղորդագրություններ են ուսումնասիրվել, որոնք այնքան էլ էական չեն եղել ոչ մեղադրանքի, ոչ պաշտպանական կողմի համար
Պաշտպանը հիշեցրեց, որ իր պաշտպանյալն անկարող է վճարել նման գումարը, մանավանդ, քանի դեռ գտնվում է կալանավայրում, իսկ քանի դեռ դատավճռով սահմանված գումարը չի վճարել, պայմանական-վաղաժամկետ ազատվելու կամ համաներման կիրառման հույս ունենալ չի կարող:

Վերաքննիչ քրեական դատարանը մտավ խորհրդակցական սենյակ ու որոշում կայացրեց:

Վերաքննիչ բողոքները բավարարվեցին մասնակիորեն:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը փոփոխվեց միայն դատական ծախսերի մասով. այդ ծախսերի հատուցումը հանվեց ամբաստանյալի վրայից:

Դատավճիռը մնացած, նաև՝ 3 տարի ազատազրկման մասով, ճանաչվեց հիմնավոր ու օրինական և թողնվեց անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում