Tuesday, 23 04 2024
23:18
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ

Պետք է փոխվի «թղթով ամեն ինչ նորմալ է», բայց խոշոր բիզնեսների մեջ ներգրավված լինելու տրամաբանությունը. Վ. Հոկտանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Transparency international հակակոռուպցիոն կազմակերպության հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

 Պարոն Հոկտանյան, ձևավորվել է նոր կառավարություն, որը թեպետ շարունակելու է նախորդ կառավարության ծրագիրը, այդուհանդերձ նշվում է, որ նախարարական որոշ փոփոխություններ կատարելով նոր շունչ է հաղորդվել կառավարությունում, և բոլորովին այլ գործելաոճ է լինելու: Հատկապես կոռուպցիայի վերացման ուղղությամբ այս 100 օրվա ընթացքում քայլեր տեսնո՞ւմ եք:

Դիտորդական մակարդակով շատ դժվար է ասել, թե ինչ կատարվեց այս հարյուր օրվա ընթացքում, պետք են որոշակի հարցումներ, որոնք եթե պետական մակարդակով են արվում՝ մի քիչ կասկածելի են, իսկ անկախ ուսումնասիրություններ, դժբախտաբար, չեն արվում, որպեսզի հասկացվի ընդհանուր տնտեսական իրավիճակը. առայժմ պատկերը բավականին տխուր է մնում, նույն կերպ՝ պայքարը ստվերի դեմ: Իմ ունեցած տվյալներով՝ այդ դուրս գալն այդքան էլ լայնամասշտաբ չի եղել: Ինչքան հասկացել եմ՝ տնտեսական աճն առայժմ 3 տոկոս է, պատկերը տպավորիչ չէ: Ասել, որ կտրուկ փոփոխություններ են եղել՝ ես չեմ նկատել:

Դեկտեմբերին՝ ինչպես ամեն տարի, կլինի կոռուպցիայի ընկալման համաթվի հրապարակումը: Դժբախտաբար, այս տարի կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի հրապարակում չկա՝ երկու տարին մեկ է լինում: Այնպես որ, 2015 թվականին կլինի: Իսկ կոռուպցիայի ընկալման համաթիվը բավականին ադեկվատ ցույց կտա իրավիճակը, դա հիմնակում փորձագետների և գործարարների ընկալումներն են՝ ոչ հայաստանյան, բայց Հայաստանի հետ շփվող: Համենայնդեպս, կտրուկ կամ ոչ կտրուկ փոփոխություններ չեն զգացվել:

– Transparency international կազմակերպությունը մշտապես տարբեր պաշտոնյաների գործունեության վերաբերյալ հանդես է եկել բավականին աղմկահարույց զեկույցներով: Վերջերս էլ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ այդպիսի մի զեկույց եղավ: Ի՞նչ հույս է ներշնչում, որ այդ մարդը, հիմա էլ նախարար լինելով, կարող է մյուսներին վերահսկել:

– «Հետքում» եղել են փաստեր, որոնք ցույց են տալիս, որ պարոն Խաչատրյանը, բացի պետական պաշտոնյա լինելուց, նաև խոշոր գործարար է: Մենք, լինելով հասարակական կազմակերպություն, օգտագործելով այդ նյութերը՝ դիմեցինք բարձրաստիճան անձանց Էթիկայի հանձնաժողովին, խնդրեցինք, որ վարույթ հարուցեն պարզելու համար՝ արդյո՞ք պարոն Խաչատրյանը բիզնեսներ ունի, թե՝ ոչ: Բնականաբար, պատասխանը հիմնականում բացասական էր, որովհետև ֆորմալ առումով նա այդ բիզնեսները չունի: Դա, իհարկե, չի նշանակում, որ նա իսկապես չունի, և ինձ ավելի շատ հետաքրքրում ու մտահոգում է այն հանգամանքը, որ կարելի է աջուձախ թղթով ամեն ինչ կարգին ցույց տալ, բայց իրականում շարունակել խորը կերպով ներգրավված լինել բիզնեսների մեջ: Այդ իմաստով մեզ պատասխանեցին, որ մի երկու ընկերություն կա, որոնցում էլ ոչ թե ինքն է ինչ-որ ձևով ներգրավված, այլ իր որդիները: Ընդ որում՝ դա էլ էթիկայի խախտում համարվեց, և ինչքան ես գիտեմ՝ արդեն այդ բիզնեսները որդիներինն էլ չեն, բայց էլի այդ ընտանիքին են պատկանում:

Խնդիրն այն է, որ հաշվի առնելով հանրային ընկալումը՝ անհրաժեշտ է այնպիսի շատ ավելի լուրջ ու խորը կանխարգելիչ քայլերի մշակում, որը հնարավորություն չտա այսպիսի իրավիճակի ընկալում, երբ թղթով ամեն ինչ նորմալ լինի, բայց իրականում ունենան խոշոր բիզնեսներ: Այդ խնդիրը զուտ հայկական խնդիր չէ, տարբեր ժամանակներում շատ այլ երկրներ իրենց պատմության մեջ այդ խնդրին բախվում են: Այն երկրները, որ ավելի մեծ փորձ ունեն, տարբեր այլ մեխանիզմներ են կիրառում:

Բացի Գագիկ Խաչատրյանից՝ ԱԺ այլ շատ պատգամավորներ խոշոր գործարարներ են: Այսինքն՝ այդ երևույթը, երբ պաշտոնական դիրքը կամ պատգամավոր լինելն օգտագործում են բիզնես նպատակներով, պետք է կանխարգելվի: Ինչպես երևում է, թղթի վրա գրելով՝ սահմանադրական օրենքներով այդ հարցը չի լուծվում, դրա համար քաղաքական կամք է հարկավոր:Պետք շատ լուրջ քայլեր ձեռնարկել, որոնք այսպիսի իրավիճակները մինիմումի կհասցնեն:

Ի՞նչ կարող եք ասել դատախազության ոլորտում առկա կոռուպցիայի մասին: Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը իր անդրանիկ ասուլիսում հայտարարեց, որ դատախազությունում առհասարակ կոռուպցիա չկա:

 –Դժբախտաբար, հատուկ դատախազական համակարգի վերաբերյալ ուսումնասիրություններ չեն արվել: Վերջին անգամ 2010 թվականին արվեց Կովկասյան հետազոտական ռեսուրս կենտրոնի կողմից:Ընդհանուր հարցումների միջոցով գնահատվում էր տարբեր ոլորտներում կոռուպցիայի ընկալումը, և դատախազությունն ընկալվում էր որպես բավականին կոռումպացված: Բայց, ինչպես ասացի, դա 4 տարի առաջ էր: Չեմ կարծում, որ իրավիճակը կտրուկ փոխված լինի, բայց և էթիկ չի լինի իմ կողմից ասել, որ կա:

Խնդիրն այն է, որ չկան այդպիսի ուսումնասիրություններ, և նաև կոռուպցիայի համաշխարհային բարոմետրը կոնկրետ դատախազության ոլորտը չի նայում՝ տարբեր երկրներում տարբեր լիազորություններ ունեն, և այդ իսկ պատճառով նայում են միայն ոստիկանությանը: Բայց դա չի նշանակում, որ եթե դատախազության մասին ոչինչ չի ասվում, ուրեմն այնտեղ կոռուպցիա չկա: Եթե չի ասվում, եթե հետազոտություններ չեն արվել, չի կարելի ասել՝ չկա, պետք չէ օգտվել դրանից:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում