Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Մոտ 1000 բանտարկյալ ազատ կարձակվի ազատազրկման վայրերից

Քր.օր-ում փոփոխություններից հետո Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը և մյուսները կարող են ազատ արձակվել:


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը


– ԱԺ-ն պատրաստվում է քվեարկության դնել քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը մասնավորապես վերաբերում է ազատազրկումը այլընտրանքային, այլ պատժատեսակներով փոխարինելուն: Այս փոփոխությունների անհրաժեշտությունը որտեղի՞ց է գալիս:


– Առաջին հերթին անհրաժեշտությունը գալիս է միջազգային փորձի ուսումնասիրությունից: Եվրոպական երկրներում կալանքի միջին տոկոսը կազմում է 50 տոկոսից ոչ ավել, իսկ Հայաստանում 60-65 տոկոս է կազմում, ինչը նշանակում է, որ մեզ մոտ իրականացվում է ավելի խիստ պատժողական քաղաքականություն, քան եվրոպական երկրներում: Երկրորդ` մեր քրեակատարողական հիմնարկները ծանրաբեռնված են, և նույնիսկ կան դեպքեր, երբ դատապարտյալները մահճակալ չունենալու պատճառով հերթափոխով են քնում: Հետևաբար այստեղ քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու խնդիր կա: Եվ երրորդ` երբ դատարանը պատիժ է նշանակում ազատազրկման ձևով, պետք է հաշվի առնի բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում` պարտադիր է, որ այդ մարդը ազատազրկման վայրում վերադաստիարակվի, պատիժը կրի, մեղքերը քավի, արդյոք ունի՞ ընտանիք, երեխաներ և այլն: Ընտանիքի խնամքով ո՞վ է զբաղվում, եթե նրա նկատմամբ ազատազրկում է կիրառվում: Այդ մարդը առաջին անգամ է կատարել հանցանք և հնարավոր է առանց ազատազրկման այլընտրանքային այլ պատիժներ կրի:


– Մենք քրեական օրենսգրքում ունենք այլընտրանքային պատժատեսակներ, ինչը, սակայն, չի կիրառվում: Կարելի՞ է ենթադրել, որ սա հերթականն է, որը կմնա զուտ թղթի վրա:


– Այո՛, մենք, օրինակ, ունենք այլընտրանքային պատժատեսակ հանրային աշխատանքների տարբերակով, որը, եթե չեմ սխալվում, մինչև 1200 ժամ հանրային աշխատանքներում ներգրավելու պատիժ է սահմանում: Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ այդ պատժատեսակը գրեթե չի կիրառվում, որովհետև չունենք հարմարություններ տվյալ մարդու աշխատանքը կիրառելու համար, ինչն իր հերթին պետությանը օգուտ բերող տարբերակ է, և բազմաթիվ նմանօրինակ պատժատեսակներ կան: Ինչևէ, փոփոխությունների արդյունքում դատարաններին` որպես անկախ արդարադատություն իրականացնող մարմիններ, պետք է լայն հնարավորություններ տրվեն: Ավելին` այստեղ կարևոր չէ, թե մեր դատարանները ճի՞շտ են աշխատում, թե՞ սխալ այս հարցում, որովհետև ես էլ գիտեմ, որ դատարանները ոչ միշտ է, որ օբյեկտիվ դատավճիռներ են արձակում, բայց բոլոր դեպքերում դատարաններին պետք է հնարավորություն տրվի օգտագործելու իրենց անկախությունը, իրենց հումանիստական, մարդասիրական վերաբերմունքը: Այս բոլորի միագումարը բերում է այն համոզման, որ անհրաժեշտ է Հայաստանում նույնպես ազատազրկման առումով պատիժները մեղմացնել և ազատազրկումը կիրառել որպես բացառիկ պատժամիջոց: Միջազգային փորձին նայելով` մի նախագիծ էլ է պատրաստվել և ներկայացվել ԱԺ, որը հիմա գտնվում է պետաիրավական հանձնաժողովում, որով վերացվում է կրկնակիությունը: Այսինքն` եթե մի ժամանակ գործող օրենքով նույն արարքի կրկնակի կատարումը որակ էր տալիս` առաջին մասից գնում էր երկրորդ մաս կամ երկրորդից` երրորդ, հիմա այդ կրկնակիությունը հանվում է` պատճառաբանվելով, որ մեկ անգամ արդեն մարդը կրել է տվյալ արարքի համար սահմանված պատիժը և նույն արարքի համար պետք չէ կրկնակի անգամ դատել մարդուն: Կրկնակիությունը վերացնելու դեպքում մեծ թվով կալանավորների պատժաչափերը կկրճատվեն: Մոտ 1000-ից ավելի մարդիկ կարող են ավելի շուտ ազատվել: Միաժամանակ պետք է նշեմ, որ միջազգային փորձից ելնելով` ծանր հանցագործների համար պատժաչափերը ավելացվում են: Օրինակ` եթե 15 տարուց ավելի պատժաչափ չկա, որոշ հոդվածներով նախատեսվում է 20 տարի: Իսկ պատիժների համակցմամբ մի քանի արարքի համար` մինչև 25 տարի: Խոսքը վերաբերում է մարդու անձի դեմ կատարված ծանր և սովորական սպանություններին:


– Դուք նշեցիք, որ մեզանում պատժաժամկետները և միջոցները ավելի խիստ են, քան եվրոպական երկրներում. ինչո՞վ է դա պայմանավորված:


– Ինձ թվում է` սա գալիս է մեր դատարանների վախից: Այն մտավախությունից, որ եթե մեղմ մոտենան, ապա իրենց կկասկածեն այլ հանցագործություն կատարելու մեջ, օրինակ` կոռուպցիայի և այլն, և այլն: Ինձ թվում է, որ դատարանները դրանից բոլորովին չպետք է վախենան, և շատ դեպքերում պետք է կայացնեն նաև արդարացման դատավճիռներ, եթե դա են պահանջում գործի հանգամանքները, եթե հիմնավորող ապացույցներ չկան տվյալ անձի դեմ: Այս հարցերը իրավաբանության մեջ բազմաթիվ գործոնների հետ են կապված, այսինքն` պատճառահետևանքային կապեր ունեն: Հետևաբար դատարանները պետք է հաշվի առնեն այս ամենը, այդ թվում` նաև միջազգային փորձը:


– Դուք նշեցիք, որ այլընտրանքային պատժատեսակները բարձրացնում են կոռուպցիայի ռիսկերը, բայց նույն հաջողությամբ կոռուցիայի ռիսկը էլ ավելի է բարձրացնում պատժատեսակի խստացումը: Այսինքն` որքան պատիժը ծանր է, այնքան նրանից ազատվելու արժեքը` բարձր:


– Բացառված չէ, և մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ տեսնում ես՝ նույն դատարանը նույն արարքի համար մեկի նկատմամբ կիրառել է ազատազրկում, մյուսի նկատմամբ, ասենք, տուգանք է սահմանել: Այստեղ, իհարկե, դատարանի մեղքն առկա է: Նման դեպքերում իսկապես պետք է տվյալ դատավորի կարգապահական հարցը բարձրացվի, քննվի կարգապահական հանձնաժողովում, Վճռաբեկ դատարանին ներկայացվի, իսկ Արդարադատության խորհուրդը պատժի ենթարկի և այլն, և այլն:


– Կարելի՞ է ենթադրել, որ առաջիկայում դատավորների վերանայման հարց էլ կդրվի, եթե, իհարկե, մինչ օրս դրված չէ:


– Դատավորների վերանայման հարց չէ, բայց դատական կադրերի վերապատրաստման, որակավորման բարձրացման հարց կդրվի, որի համար ինստիտուտ ունի և՛ դատախազությունը, և՛ արդարադատության նախարարությունը: Եվրոպական երկրներում վերապատրաստման նախադեպեր մենք այսօր ունենք: Բայց էլի եմ ասում, որ արդարադատության ճիշտ իրականացումը կախված է ոչ միայն նրանց գիտելիքներից, ունեցած փորձից, այլև սոցիալական վիճակից: Փառք Աստծո, երկու տարի է, ինչ ամենաբարձր աշխատավարձերը դատավորներն են ստանում և այդ պայմաններում գոնե իրավունք չունեն կոռուպցիայով զբաղվելու: Եթե պատգամավորը ստանում է 250 հազար առձեռն, նրանք` 650-800 հազար դրամ, մինչև 1 միլիոն: Բնականաբար, ոչ ոք իրավունք չունի կոռուպցիայով զբաղվելու, բայց նրանք՝ ընդհանրապես: Այս դեպքում, երբ բարձրացվում է աշխատավարձը, իմ կարծիքով, պետք է բարձրացվի նաև հսկողությունը դատավորների աշխատանքի նկատմամբ: Խորհրդային ժամանակներում գործող մի օրենք կար` եթե շատ բեկանումներ էր անում դատավորը, անպայման պատժվում էր: Իսկ հիմա, որքան էլ բեկանումներ ունենա, դա հաշվի չի առնվում: Այնտեղ, որտեղ չկա պատասխանատվություն, այնտեղ օրենքը մնում է պատից կախված, ինչպես ժամանակին ասում էր Վլադիմիր Իլյիչ Լենինը, որին մենք չէինք ընդունում, բայց շատ դեպքերում նա շատ ճիշտ դիտարկումներ ուներ:


– Շատ փաստաբաններ դժգոհում են, որ մեզ մոտ նաև գրավի ինստիտուտը չի գործում, ինչի կիրառությունը մեծ ներդրում կբերեր պետբյուջեին:


– Դա ևս պայմանավորված է վերը նշածս կոռուպցիայի մեջ մեղադրվելու վախով, պետության ընդհանուր պատժողական քաղաքականությամբ և այլն, և այլն: Ճիշտն ասած` մեր քրեական օրենսգիրքը խիստ վերանայման կարիք ունի: Եվրոպական պետությունների օրենսգրքերի օրինակով այլ ելակետեր պետք է ընդունել պատժողական քաղաքականություն վարելիս: Շատ դեպքերում մեր օրենսգիրքը աստիճանաբար գնում է դրան: Աստիճանաբար ավելացվել են տնտեսական սանկցիաները` նյութական մասով, սակայն շատ հանցագործություններ դեռ կան օրենսգրքի մեջ, որոնց վրա էլ կարելի է տարածել և ավելի ընդլայնել նյութական պատասխանատվության միջոցները: Դա և՛ պետությանը օգուտ կբերի, և՛ մարդը կքավի իր մեղքը աշխատանքով, գումար վճարելով և այլն:


– Ի՞նչ ժամկետների մասին է խոսքը, և փոփոխությունների արդյունքում քանի՞ դատապարտյալ ազատ կարձակվի, կամ պատժաչափը կմեղմացվի:


– Դեռևս կրկնակիության նախագիծն է պատրաստ, որը մեկ տարուց շուտ չի ընդունվի: Մի երկու տարի կտևի մինչև նոր օրենսգիրքը ունենանք: Ներկա պահին դատավարության նոր օրենսգիրք է պատրաստվում, որը շուտով կբերվի ԱԺ: Կարծում եմ նաև, որ կրկնակիությունը հանելու դեպքում դատապարտյալների մեկ երրորդի վրա փոփոխությունները կտարածվեն: Սակայն, իմ կարծիքով, դեռևս անհրաժեշտ է ուսումնասիրել եվրոպական պրակտիկան և լրիվ նոր օրենսգիրք գրել` լրիվ նոր մոտեցումներով:


– Հնարավո՞ր է, որ առաջիկայում քաղբանտարկյալների պատժաչափերի առումով էլ փոփոխություններ լինեն:


– Ես համաձայն չեմ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան: Այնուամենայնիվ, քրեական օրենսգրքում մարդուն քրեական պատասխանտվությունից ազատելու բազմաթիվ հնարավորություններ, դեպքեր նախատեսված են: Դա կախված է նպատակահարմարությունից` արժի՞ մարդը մինչև վերջ կալանքը կրի, թե՞ անցել է պատժի կրման նպատակահարմարությունը: Կարող է որպես հանգամանք դիտարկվել նաև նրա վերադաստիարակումը կամ հիվանդությունը: Արդյունքում նրանց նկատմամբ կիրառվում է վաղաժամկետ ազատման կամ ներման ինստիտուտ: Այնպես որ, քրեական օրենսգիրքը և քրեական դատավարությունը այդ հնարավորությունը ստեղծում են, ունեցել են և այսօր էլ կա: Քրեական օրենսգրքում մի տարբերակ ևս կա, երբ 5 տարի կալանավորվելու դեպքում ինքը պետք է կրի պատժի մեկ երրորդը և կարող է ազատվել, 5-ից ավելը` երկու երրորդը, 10-ից ավելը` կեսը: Հնարավոր է նաև այս ձևով ազատվել:


– Կարելի՞ է ասել, որ սա հետագայում կարող է տարածվել նաև Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի և մյուս քաղբանտարկյալների վրա:


– Անպայման, անպայման: Բոլորի համար օրենքը մեկ է և հավասար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում