Tuesday, 16 04 2024
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան

«Արցախի վարչապետի հայտարարությունը երկվություն է մտցնում հայկական կողմերի դիրքորոշումների մեջ»

«Միջազգային իրադրությունը կտրուկ սրվում է, ինչը նշանակում է, որ հակառակորդ դարձած գլոբալ դերակատարներն իրենց կրտսեր դաշնակիցների զորակոչ են հայտարարելու և պահանջելու են հավատարմության հստակ ու առարկայական հավաստիացումներ ներկայացնել: Այս համատեքստում Մադրիդյան սկզբունքների նկատմամբ բացասական դիրքորոշում բարձրաձայնելը կարևոր քայլ էր Արցախի կողմից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով Արցախի վարչապետ Արա Հարությունյանի այն հայտարարությանը, թե Մադրիդյան սկզբունքներն անընդունելի են Ղարաբաղի համար:

Արման Մելիքյանի խոսքերով՝ ներկա պայմաններում այս կարգի հայտարարությունը որոշակի երկվություն է մտցնում հայկական կողմերի դիրքորոշումների մեջ․ «Հայաստանի պաշտոնատարները մշտապես պնդել են, որ Մադրիդյան սկզբունքներն իրենց կողմից դիտարկվում են որպես հակամարտության կարգավորման համար ընդունելի բանակցային կանխադրույթներ: Այժմ, երբ պարզվեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության համար ընդունելի Մադրիդյան սկզբունքներն ընդունելի չեն առնվազն Արցախի վարչապետի համար, հայկական կողմերի արտաքին քաղաքականությունը կարող է ավելի ճկուն դրսևորումներ ունենալ»:

Միաժամանակ ըստ Մելիքյանի՝ չի կարելի բացառել նաև որոշակի կադրային փոփոխությունների հեռանկարը․ «Քանզի չեմ կարծում, որ քաղաքական մոտեցումների այս ընդգծված տարբերությունը երկար պահպանվի՝ շուտով դրանց պաշտոնական ներդաշնակեցման կարիքը կրկին կարող է զգացվել, և այդ դեպքում նշված տարբերությունների խորհրդանիշը դարձած պաշտոնյաները, նոր քաղաքական կուրսի ներդրման անհրաժեշությունից ելնելով, գուցե ստիպված կլինեն հրաժեշտ տալ իրենց ներկայիս պաշտոններին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում