Ապրիլի 14-17-ը Հայաստանում տեղի է ունենալու Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովը, որին մասնակցելու են 470-500 հոգեբույժներ աշխարհի ավելի քան 30 երկրից: Քննարկվելու են ժամանակակից բժշկության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ: Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի գնահատմամբ` սա նախադեպը չունեցող միջոցառում է ՀՀ-ում և տարածաշրջանում:
«Գիտաժողովի նյութերը հրապարակվելու են և հասանելի են լինելու բոլորին: Սա հնարավորություն կտա հայ մասնագետներին հարստացնել իրենց իմացությունը»,- ասում է Արմեն Սողոյանը:
Հոբեգույժը հույս ունի նաև, որ գիտաժողովը մի փոքր կփոխի հասարակության վերաբերմունքը հոգեկան խանգարում ունեցողների հանդեպ, ինչը շատ կարևոր է բուժման համար:
Գիտաժողովի ծրագում կանցկացվեն 10 դասախոսություններ, 24 գիտական սիմպոզիումներ: Զեկույցներ են ներկայացվելու թմրամոլության, խաղամոլության, ինտերնետից կախվածության, ալտերնատիվ բուժական մեթոդներ և այլ թեմաներով: Գիտաժողովին զուգահեռ Երևանում անցկացվելու է նաև Ասոցիացիա նիստը: