Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«ԲՀԿ-ն ինքնասպանություն չի գործի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:

 –Պարոն Արշակյան, թեպետ ներքաղաքական իրադարձությունների զարգացումներում ժամանակավոր դադար է՝ համենայնդեպս, մինչև աշուն ոչ իշխանական ուժերը արձակուրդ են գնացել, վերջերս հրատապ հարցազրույցով հանդես եկավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա կրկին անդրադարձ կատարեց սահմանադրական բարեփոխումների ծրագրին և հայտարարեց, թե շուտով իշխանությունները ԲՀԿ առաջնորդի նկատմամբ ճնշումներ կսկսեն:

 Ո՞րն է Տեր-Պետրոսյանի անհանգստության պատճառը, գուցե մտավախություն կա, որ թեժ աշունը չի՞ լինի ԲՀԿ պատճառով, և այդպես էլ այդ կուսակցությունը իշխանական բուրգից չի պոկվի և իշխանություններին դեմ դուրս չի՞ գա:

 –«Բարգավաճ Հայաստանը» հենց ինքը իշխանություն է: Չեմ կարծում, թե նրանք ինքնասպանություն գործեն.այդ իմաստով անիմաստ է ակնկալել, որ ԲՀԿ-ն կգնա ինքնասպանության: Իսկ թեժ աշուն կլինի, թ ոչ՝ դա արդեն Հայաստանի ներքին կյանքից դուրս է, պատճառները դրսում են: Մենք հիմա էլ պատրաստ ենք միանալու ազատ աշխարհին: Մենք այդ ընտրությունը կարող ենք կատարել, բայց վտանգավոր ժամանակներ են, ազատ աշխարհը երբևէ այսքան համերաշխ, այսքան հզոր չի եղել՝ թե՛ տնտեսապես, թե՛ գաղափարապես, թե՛ ռազմական այսպիսի հզորություն երբևէ չի ունեցել:Մենք էլ այդ ազատ աշխարհի դիրքապահն ենք հեռավոր լեռներում, մենք էլ ենք ազատ, ու մենք պաշտպանում ենք այդ ազատությունը մեր հայրենիքում, այդ աշխարհի մի կարևոր մասն ենք: Բայց ներքին և արտաքին քաղաքական նախաձեռնություններով մենք առաջ չենք ընկնում, համեստորեն սպասում ենք: Գիտենք մեր քաշն ու տեղն աշխարհում:

Ասել, թե աշնանն ինչ-որ բան կլինի՝ սխալ է. դա օդերևութաբանություն է: Եթե նպաստավոր պայմաններ լինեն՝ հենց այսօր կարելի է թեժացնել քաղաքական մթնոլորտը Հայաստանում: Ես էլ տագնապ ունեմ, ես էլ ձգտում եմ ավելիին. եթե ազատություն է, թող ավելի շատ լինի: Այդպիսի ձգտում բոլորիս մոտ էլ կա, հենց հիմա էլ կարող ենք աշխուժանալ, ակտիվանալ, բայց հաշվի առնելով արտաքին սպառնալիքները, արտաքին ուժերի հարևանությունները տարածաշրջանում՝ մենք չենք ուզում ժամանակից շուտ թեժանալ կամ չափից շատ սառել: Գոլ վիճակն էլ անտանելի է: Առաջին նախագահն էլ եռանդ ունի, և նա էլ չի սիրում այս գոլ վիճակը, ուզում է թեժ լինի…դա ընդհանուր է, բոլորի ցանկությունն է:

Ի՞նչ կարող եք ասել «Օրինաց երկիր» կուսակցության մասին։ Նրանք ընդդիմադիր դաշտ են մուտք գործում՝ թիրախ ընտրելով օլիգարխիան: Արդյոք հաջողելու հնարավորություն ունե՞ն, եթե համարենք, որ այլընտրանք են քառյակին:

-Քառյակը տեղապահ է, ընդդիմության տեղն է պահում՝ ինչքան կարողանում է: Իմ գնահատականը նրանց մասին բավական կոշտ է: Իսկ «Օրինաց երկիրը» սկզբնական շրջանում խոստումնալից էր, լիդերը դարձել էր Ազգային ժողովի նախագահ, կարիերայի առումով բնական է, որ նա կարող էր դառնալ: Ուրեմն սխալ էր նրան շատ շուտ առաջ մղելը, գուցե պետք էր սպասել:

Ընդհանուր առմամբ իրենց արածը բացասական է՝ հարթակը, յուրայիններին լքելը չի ներվում: Բավականին դժվար է «Օրինաց երկրի» համար դառնալ ընդդիմության դրոշակակիր: Ես մտածում եմ՝ իրոք կան բավական լուրջ և առողջ մտածելակերպ ունեցող քաղաքական գործիչներ, բայց նրանց ուղեկցում է մի հսկայական բանակ, դրդվածների և հրահրվածների մի հսկայական բանակ։ Զգում ես, որ դրոշի տակ կանգնած են, բայց հաստատ գիտես, որ ընդդիմություն չեն, հրահրված են կամ հրահրիչ են:

Լուրջ ընդդիմադիր շարժում սկսելու համար նախ պետք է ունենալ ծրագիր՝ վարչապետի կամ նախագահի դեմ դուրս գալը ծրագիր չէ: Ծրագիրը պետք է լինի այս կուրսից տարբեր. եթե կա այդպիսի ծրագիր, այդպիսի գաղափարախոսություն՝ դա կլինի ընդգծված անկախական և ազատական: Եթե ներկայացնում են այդպիսի ծրագիր, ապա Արթուր Բաղդասարյանը չէ, թող Հեղինե Բիշարյանը լինի այդ դրոշը կրողը,այսինքն՝ անհատը քիչ դեր է կատարում, չնայած կարևոր է: Մենք ուզում ենք, որ անհատը առաջին դեմք լինի, մեզ համար օրինակելի մեկը պետք է լինի այդ շարժման առաջնորդը: Ընդհանրապես շարժումը գայթակղիչ պետք է լինի: Փոփոխությունը պետք է գեղեցիկ և հայրենասիրական լինի: Եթե կա այդպիսի ծրագիր՝ ով ուզում է, թող լինի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում