Իտալական հեռուստաընկերություններից մեկի հետ զրույցում ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է «Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավիի մասին:
«Նա ապացուցեց, որ իր խաղի վարպետն է: Նա շատ արագ է որոշումներ կայացնում՝ ընտրելով մրցակցի համար վատթարագույն տարբերակը»,- ասել է Կապելոն:
Նշենք, որ ամենայն հավանականությամբ, իտալացի խաղացողը «Զենիթ»-ի դեմ հանդիպմանը կլինի պահեստայինների նստարանին:








































