Friday, 29 03 2024
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս

Ո՞րն է եղել Վարդան Պետրոսյանի գործով փաստաբանների միջև ծագած միջադեպի պատճառը․ Լրագրողից հերքում են պահանջում

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժողների փաստաբան Ռուբեն Բալոյանը հերքում է պահանջում «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանից՝ «Արա ես քո հետ տղայականով եմ խոսում, ոչ թե որպես փաստաբան» վերնագրով հոդվածի համար:

Ըստ հրապարակման՝ Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ավարտից հետո դատարանի բակում, մոտենալով արդեն ավտոմեքենայում գտնվող փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին, սպառնալից տոնով Բալոյանը նման արտահայտություն է արել, և թեպետ Ն․ Բաղդասարյանը չի արձագանքել Բալոյանին, վերջինս, սակայն շարունակել է սպառնալիքներն ու մեղադրանքները: Ավելին՝ նրան է միացել տուժող կողմը՝ հայհոյանքներ ու անեծքներ ուղղելով Վարդան Պետրոսյանի հարազատների հասցեին:

Այս ամենը դատարանի բակում արձանագրելով՝ լրագրող Ժաննա Ալեքսանյանը նման հոդված է տպագրել, որն էլ, ըստ Ռուբեն Բալոյանի, արատավորում է իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ իր հեղինակած հոդվածին հերքում տպագրել չի պատրաստվում: Նա ընդգծեց նաև, որ իրավիճակն անսպասելի է եղել, այդ պատճառով էլ ինքը չի հասցրել ձայնագրություն անել։

«Ես չեմ հրաժարվում իմ տպագրած հոդվածից: Ռուբեն Բալոյանն այդկերպ է խոսել մյուս կողմի փաստաբանի հետ՝ ես դա հիշում եմ: Այլ լրատվամիջոցներում ևս գրվել է, որ փաստաբանների միջև սկանդալ է եղել, բայց նրանք արձանագրել են , որ դատական նիստից հետո դատարանի բակում վիճաբանություն է եղել՝ միայն այդքանը: Ես ինքս լսել եմ, ոնց էր նա Նիկոլայ Բաղդասարյանին ասում այդ բառերը, որի համար հերքում է պահանջում: Նրա խոսքերով՝ ինքն այդպիսի բան չի ասել»,- ասաց Ալեքսանյանը։

Զրուցեցինք նաև Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ: Նա ասաց, որ Բալոյանն իր հասցեին վիրավորանք է հնչեցրել, ինչին ինքը չի պատասխանել․ «Ինձ համար անհասկանալի իրավիճակ է ստեղծվել, Ռուբենն առանց պատճառի ինձ վիրավորեց, Ժաննա Ալեքսանյանը, որն այդ պահին այդտեղ էր գտնվում լսեց ու հրապարակեց վիրավորանքը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը վարույթ հարուցեց, վերջում ստացվեց, թե ես եմ մեղավոր: Բալոյանն ասում է, թե Նիկոլայ Բաղդասարյանն է մեղավոր… Որտե՞ղ էր Նիկոլայ Բաղդասարյանը , որ մեղավոր լինի: Ինձ վիրավորել են, լրագրողը լսել հրապարկել է, իսկ դիմումի մեջ Բալոյանն ընդգծել է, թե ես եմ մեղավոր»:

Փաստաբանն ընդգծեց, որ ոչ ոք չէր ակնկալում, թե Բալոյանն իրեն կվիրավորի, բոլորը պատրաստվում էին տուն գնալ, դատական նիստն ավարտվել եր: Նույնիսկ լրագրողները չեն սպասել, որ նման բան կլինի, հետևաբար և ոչ ոք չի ձայնագրել և չի լուսանկարել․ «Սա փաստաբանական համայնքի ներսի խնդիր է, ոչ թե արտաքին աշխարհի: Ես ամեն ինչ կանեմ, որ սա չդառնա հանրության քննարկման հարց»,- իր խոսքը եզրափակեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում